ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի ճանապարհը փակողներից մեկը եղել է Փաշինյանը. Այն բացելու բանալիներից մեկը նաև նրա ձեռքում է. Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է, որ Լաչինի ճանապարհը փակվել է եւ ճանապարհը փակողներից մեկը եղել է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի ձեռքում: Այս իմաստով, այո, բեկում մտցնելու համար շատ անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իր այդ ոչ լեգիտիմ, ապօրինի, ազգադավ հայտարարությունից»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ, երբ դիմադրության շարժման ժամանակ հայտարարում էր, որ Նիկոլ չկա, Սաղաթելյանը պատասխանեց. «Նկատի ունեի, որ Նիկոլը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը, իր գլխավոր հենարանը ուժային կառույցներն են: Եթե կարողանայինք մեր թիվը եւ ճնշումը ավելացնել, Նիկոլի չլինելը կֆիքսվեր դե յուրե: Հենց այստեղ է մեր դժբախտությունը, որ Նիկոլ Փաշինյանը շարունկում է ներկայացնել Հայաստանը եւ երկիրը բերել, հասցրել է այս իրավիճակին: Մենք պայքարում էինք, որ այս օրվան չհասնենք: Մենք անդադար պայքարելու ենք, որ Փաշինյանի հեռացումը իրականություն դառնա»:

Ինչ վերաբերում նրան, թե արդյոք կարող է հստակ ժմկետ նշել, թե Նիկոլ Փշինյանը  երբ է հեռանալու, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «հստակ մի բան կարող եմ ասել, որ սա մեր ոչ առաջին, ոչ էլ վերջին հանրահավաքն է: Մենք հետ չենք կանգնելու, շարունակելու ենք պայքարը, չենք լռելու, չենք համակերպվելու, սա լինել-չլինելու պայքար է: Վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի լայն զանգվածների, անհաղթահարելի ուժի ներկայությունը Երեւանի փողոցներում եւ հրապարակներում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular