ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կարող է դառնալ ԵԱՏՄ տնտեսական կենտրոնը Իրանի հետ սահմանին. ի՞նչն է խանգարում դրան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Telegra.ph-ն գրում է, որ Հայաստանը լինելով Իրանին սահմանակից երկիր, ունի բոլոր հնարավորությունները դառնալու տնտեսական կենտրոն ԵԱՏՄ անդամ երկրների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Ավելին, զրուցակիցը հիշեցրել է, որ Հայաստանը ոչ միայն նման ներուժ ունի, այլ նաև իր նման մտադրությունները ձևակերպել է դեռ տարիներ առաջ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտի բացելով։ «Կարծես, թե բոլոր նախադրյալները կան, բայց մենք անընդհատ անտեսում ենք այն հսկայական հնարավորությունները, որ ունի մեր 90 միլիոնանոց հարևանը»,- ասել է Մանասերյանը։ Ամենամեծ խնդիրը, ըստ տնտեսագետի, իրազեկվածության պակասն է: Հայաստանում, բացի առանձին իրանագետներից, ովքեր ուսումնասիրում են իրանական մշակույթը, կրոնը, քաղաքականությունը, չկան իրանական տնտեսությամբ զբաղվող մասնագետներ։ «Օրինակ, հայ մասնագետներից շատերը տեղյակ չեն, որ Իրանն այսօր արդեն գտնվում է տնտեսական բարեփոխումների երրորդ փուլում և հաջողությունների է հասել տնտեսական հետազոտությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, որոնցից հեռու են նույնիսկ արևմտյան երկրները: Արևմտյան որոշ երկրներ համագործակցում են Իրանի հետ շատ սերտ, իսկ Հայաստանը պետք է ավելի լավ ճանաչի իր հարևանին»,- ասել է Մանասերյանը։ Նա կարծում է, որ Հայաստանում քչերն են տեղյակ Իրանի ազատ տնտեսական գոտիների մասին։ Նրա խոսքով, նույնիսկ այնպիսի փակ երկրում, ինչպիսին Իրանն է, կան միանգամից մի քանի ազատ տնտեսական գոտիներ, որտեղ տեղակայված են ոչ միայն արտադրական օբյեկտներ, այլ նաև համալսարաններ, որոնց շրջանավարտները ստանում են արևմտյան ստանդարտի դիպլոմներ։

Մասնագետը նշել է, որ հայ գործարարներին առանձնապես չեն հետաքրքրում Իրանի տնտեսական հնարավորությունները: Ըստ նրա դա ուղղակի սահմանափակ մտածողության հետևանք է։ Ապագայի մասին մտածելու, նոր հորիզոններ փնտրելու փոխարեն հայ գործարարները գերադասում են «արագ» եկամուտ բերող բիզնեսով զբաղվել՝ շինարարություն, մեքենաների ներմուծում, վերաարտահանում և այլն։ Նրա կարծիքով այստեղ անհրաժեշտ է 3 կողմերի մասնակցությունն ու համագործակցությունը՝ պետության, մասնավոր հատվածի և փորձագիտական ​​հանրության, որը տեղեկատվություն ունի շուկաների և տնտեսական իրավիճակի մասին։ Մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարությունը պետք է մշակի երկրի մակրոտնտեսական քաղաքականության հեռանկարային ուղղությունները և որոշի դրա իրականացման համար անհրաժեշտ քայլերը։ Դրա համար կազմակերպչական ու ֆինանսական մեծ ռեսուրսներ չեն պահանջվի, վստահ է նա։ «Պարզապես պետք է գործարարներին տեղեկացնել տարածաշրջանային շուկաներում տիրող իրավիճակի մասին, թե ինչ ապրանքներ կարող է ներկայացնել Հայաստանը, խոսքն ազգային ապրանքանիշների ձևավորման և առաջմղման մասին է»,- ասել է Մանասերյանը։

Նշենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը սահմանակից է Իրանին։ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։ 2020 թվականին թարմացված եռամսյա համաձայնագրի համաձայն Իրան-ԵԱՏՄ փոխադարձ ազատ առևտրի ցանկում կա 360 ապրանք, որից ավելի քան 520 ապրանք ԵԱՏՄ-ից Իրան արտահանման։ 2023 թվականի վերջին նախատեսվում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին նոր համաձայնագիր ստորագրել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2023 թվականի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալներով Հայաստանից Իրան արտահանման անկում է նկատվում։ Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից Իրան է արտահանվել մոտ 53,5 մլն դոլարի ապրանք, ինչը 7,5 տոկոսով ցածր է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular