ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺԲ-ն որոշել է Ազատության հրապարակը սեպտեմբերի 2-ի երեկոյան զիջել ՀՅԴ միջոցառմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ս․/թ․ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ և ԱԺԲ ներկայացուցիչների միջև. Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 2-ի համար Ազատության հրապարակն արդեն իսկ ամրագրված է եղել Բևեռի ամենօրյա միջոցառումների համար, քննարկվել է նույն օրը նույն վայրում ՀՅԴ կողմից հանրահավաք անցկացնելու հարցը։ Այս մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական Բևեռիի հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաեւ նշվում է. «Ազգային-ժողովրդավարական Բևեռը, առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով և ընդառաջելով ՀՅԴ խնդրանքին, որոշել է Ազատության հրապարակի սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ՀՅԴ միջոցառմանը։ Այսուհանդերձ, Ազգային ժողովրդավարական Բևեռն ընդգծում է, որ չի կիսում, այսպես կոչված, «Անկախ Արցախի» հայեցակարգը։

Ինչպես ցույց է տվել նախորդ տասնամյակների դառը փորձը, այդ հայեցակարգը ոչ միայն անպտուղ է և փակուղային, այլև պառակտիչ ու վտանգավոր։

 

Ազգային-ժողովրդավարական Բևեռը մնում է միասնական հայրենիքի իր դավանած սկզբունքներին հավատարիմ և գտնում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, Արդարադատության միջազգային դատարանի ընդգրկումով, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում։

Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ Բևեռը պահպանելու է օրեր ի վեր սկսած իր շուրջօրյա ներկայությունը Ազատության հրապարակում նաև սեպտեմբերի 2-ին։

Ուստի, կոչ ենք անում մեր համախոհներին, ինչպես նաև Ազատության հրապարակում այդ օրը բոլոր գտնվողներին, դրսևորել զսպվածություն և հայեցակարգային տարբերությունները, և այլ հարցեր, չդարձնել քննարկման կամ բանավեճի առարկա։

Կեցցե՜ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular