ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հարցումներն ընդդիմությանը պարտադրում են ավելի ակտիվ լինել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններում «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան» հրապարակել է վերջին հարցման արդյունքները. համաձայն որի երևանցիների 38,3 %-ը չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում։ Հարցվածների 19,2 %-ը թեպետ կողմնորոշվել է ընտրության հարցում, սակայն հրաժարվել է բարձրաձայնել իր ընտրության մասին։ 25.9 %-ն ընդհանրապես չի մասնակցելու ընտրություններին։ Ինչպես և սպասելի էր հարցվածների ձայները շատ չեն տարբերվում։ Գործող իշխանությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Տիգրան Ավինյանը ստացել են ընտրողների ընդամենը 15,1 %-ի քվեն, 9,6 %-ն էլ նախընտրում է իր քվեն տալ «Ազգային առաջընթաց» կուսակցությանն ու Հայկ Մարությանին։ Զարմանալիորեն բավականին լուրջ առաջընթաց է գրանցել ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը ՝ 3,8 %, ևս 3 %-ն էլ պատրաստ է քվեարկել «Հանրապետություն» կուսակցության օգտին։

Այդուհանդերձ, գործող իշխանությունների 15,1%-ը վկայում է, որ նույնիսկ լավագույն քարոզարշավի դեպքում Տիգրան Ավինյանին չի հաջողվի միանձնյա վերցնել Երևանի քաղաքապետի աթոռը, իսկ ընտրություններին մասնակցող բազմաթիվ ընդդիմադիր ուժեր արդեն իսկ հայտարարել են, թե որևէ պարագայում գործարքի չեն գնալու գործող վարչախմբի հետ, սա լրջորեն թուլացնում է փաշինյանական վարչախմբի հնարավորությունները։ Ինչևէ քարոզարշավը դեռևս նոր է թափ հավաքում և հարցումները նաև լրջագույն ահազանգ են բոլոր քաղաքական ուժերի համար, որ հարկավոր է նոր կրեատիվ մեթոդներ, ավելի ակտիվ մասնակցել և սեփական ձայնը հասցնել ընտրողներին։

Առաջին և ամենագլխավոր նախապայմանը, եթե իսկապես քաղաքական ուժն ընդդիմադիր է, հարկավոր է ընտրողներին բացատրել, որ պետք է ցանկացած դեպքում մասնակցել ընտրություններին և իրենց քվեն տալ ցանկացած կուսակցության, սակայն ոչ «Քաղպայմանագրի» օգտին, միայն այդ դեպքում է հնարավոր իշխանափոխությունը Երևանում։

Սվետա Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular