ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիք. Իսրայելը Հայաստանի շուրջ բացասական ֆոն է ստեղծում Բաքվին արդարացնելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  Իսրայելի և ընդհանրապես Արևմուտքի տեղեկատվական տարածքում տարածվում է այն թեզը, որ Հայաստանը վատ Իրանի և Ռուսաստանի դաշնակիցն է: Իր Telegram ալիքում նման կարծիք է արտահայտել պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։ Նա ուշադրություն է հրավիրել մի հոդվածի վրա, որը հրապարակվել է երկրի պաշտպանության նախարարությանը մոտ գտնվող իսրայելական պորտալում։

«Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում տարբեր տրանսպորտային միջոցներով, որոնցից մեկը Հայաստանի միջոցով… Հնդկաստանը զենք է վաճառում Հայաստանին, և Իսրայելում ոմանք մտահոգություն են հայտնում, որ նման զենքը կարող է հայտնվել իրանցիների ձեռքում, իսկ այնտեղից էլ Սիրիայում»,- ասվում է իսրայելական հոդվածում:

Փորձագետի կարծիքով շատ կասկածելի է այն թեզը, թե Իրանը Հայաստանի միջոցով զենք է մատակարարում Ռուսաստանին. «Ինչու՞ պետք է Իրանը զենք մատակարարեր Ռուսաստանին Հայաստանի միջոցով, որն ուղիղ ելք չունի դեպի Ռուսաստան, եթե դա կարելի է անել օդային ճանապարհով՝ Կասպից ծովի վրայով, որը շատ ավելի արագ ու հեշտ է»: Նա նաև տարակուսանք է հայտնել, որ Հայաստանից Հնդկաստանի զենքը կարող է հասնել Իրան, քանի որ Հայաստանն ինքը զենքի հրատապ կարիք ունի, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանից պայմանագրերով մատակարարումների ձախողումը, բացի դա Իրանն ունի հնդկական զենքի նման իր զենքը։

Մելքոնյանը հոդվածից մեկ այլ հատված է մեջբերել. «2023 թվականի օգոստոս-սեպտեմբերին ռուսական Իլ-76-երը թռիչքներ են իրականացրել դեպի Հայաստան։ Իրանական «Iran Air Cargo» ավիաընկերության թռիչքներ են եղել։ 2020 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչել է Իրանից Ռուսաստան զենքի փոխանցումը»։

Նրա կարծիքով այստեղ խառնվել են իրար հետ կապ չունեցող բազմաթիվ իրադարձություններ, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարության նման հայտարարություն ընդհանրապես անհնար է գտնել։

Նա նաև մեկնաբանել է այն թեզը, որ Հայաստանն ու Իրանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել և համատեղ զորավարժություններ են անցկացնում։ «Երևանի և Թեհրանի միջև ստորագրվածը Անկարայի և Բաքվի միջև ստորագրված Շուշայի հռչակագրին նման չէ։ Համատեղ վարժանքներ չեն անցկացվել»,- նշել է փորձագետը։

Մելքոնյանը նաև ընդգծել է այն պարբերաբար հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանն Իսրայելի բարեկամն է, և Իսրայելի նավթի 40 %-ը գալիս է Ադրբեջանից, իսկ Իրանը ճնշում է գործադրում Իսրայելի համար բարեկամ Ադրբեջանի վրա։

«Ներկայումս իսրայելական և արևմտյան տեղեկատվական տարածքում քարոզվում է այն դիսկուրսը, որ «Հայաստանը վատ Իրանի և Ռուսաստանի դաշնակիցն է»։ Ուստի այդ հոդվածը ֆեյքերի և կլիշեների մի ամբողջություն է, որը նախատեսված է Հայաստանի շուրջ բացասական ֆոն ստեղծելու համար։ Նման կերպ պատվիրատուները ձգտում են արդարացնել Բաքվի քաղաքականությունը Ստեփանակերտի և Երևանի նկատմամբ»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular