ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է Ֆրանսիայից եկող մարդասիրական բեռը․ Իսկանդարյանն Արցախում իրավիճակի զարգացման տարբերակներ է առաջ քաշում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակը կարող է տարբեր կերպ զարգանալ։ Դա կախված է նրանից, թե ինչ ճնշում եւ ինչ ձեւով է այն գործադրվելու եւ ինչի է Ադրբեջանը պատրաստ գնալ, ինչի պատրաստ չէ գնալ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Իրավիճակի զարգացման առաջին տարբերակն, ըստ նրա, այն է, որ Ադրբեջանը հումանիտար օգնություն թույլ չի տա ոչ այս, ոչ այն կողմից, եւ իրավիճակը կմնա մոտավորապես նույնը, ինչ հիմա։

«Անշուշտ, Հայաստանի եւ Արցախի վրա ճնշման փակ ձեւեր կան, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում, ճնշում է Ադրբեջանի վրա։

 

Ի՞նչ է մարդասիրական բեռը, որը գալիս է Ֆրանսիայից: Դա պարզապես ինչ-որ հասարակական կազմակերպություն չէ, դա քաղաքական ենթատեքստ ունի։ Այս ամենի մեջ, բացի հումանիտար ասպեկտից, որն, իհարկե, կենտրոնական է, կա նաեւ քաղաքական ասպեկտ։ Մյուս կողմից՝ երեւում է, թե ինչպես է արձագանքում Ադրբեջանը։ Մարդկանց ձերբակալելն ու կանգնեցնելը նույնպես պատահական չէ»,-կարծում է Իսկանդարյանը։

Նա կասկածում է, որ Բաքուն պատրաստ է ընդունել որեւէ մեկի միջնորդությունը, քանի որ Ադրբեջանը որեւէ կոնսենսուսային լուծման մեջ մտնելու, զիջումների գնալու խնդիր չունի։

Որպես երկրորդ տարբերակ՝ փորձագետն առաջ քաշեց երկու ճանապարհների (Լաչինի միջանցք եւ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհ – խմբ.) բացման վարկածը։

«Դժվար է պատկերացնել, որ ադրբեջանցիները հենց այնպես կսկսեն բեռները բաց թողնել Լաչինով՝ դրանք բաց չթողնելով Աղդամով։ Ինձ չի թվում, որ նրանք այդպես կանեն»,-նշեց նա։

Քաղաքագետը նկատեց, որ խնդիրը շատ ավելի լայն է, քան պարզապես բեռնատարների անցումը. Ադրբեջանը չի կատարում որեւէ պայմանավորվածության գրեթե ոչ մի կետ, ուստի երաշխիք չկա, որ հիմա այլ կերպ կլինի:

«Իրավիճակը բավականին ծանր է, եւ ինձ համար հիմա դժվար է պատկերացնել, որ ինչ-որ լուրջ քայլեր են արվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Դժվար է 35-ամյա բարդ խնդրի լուծում ակնկալել ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հայկական կողմի համար վատթարացած պայմաններում, մեկուսացող Ռուսաստանի պայմաններում, որը չի ցանկանում կամ չի կարող (քաղաքականության մեջ դա նույնն է) նպաստել խնդրի լուծմանը»,-հավելեց Իսկանդարյանը։

«Բացի այդ, այնտեղ նախկինի պես գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարող մարմինները, նախկինի պես արցախցիները չեն պատրաստվում վերցնել ադրբեջանական անձնագրերը, եւ դա ցույց է տալիս այդ մարդկանց վերաբերմունքը Աղդամի ճանապարհի բացման հեռանկարի նկատմամբ։ Իսկ դա անում է ոչ այնքան պետությունը (ԼՂՀ), դա անում են մարդիկ»,-եզրափակեց վերլուծաբանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular