ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանի «հարց լուծող» կերպարը փլուզվում է 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի ընտրություններում գործող իշխանությունները փորձում են Տիգրան Ավինյանից ստանալ «հարց լուծող տղայի» կերպար։ Ամբողջ քարոզարշավը, որ սկսվել է արդեն 1 տարի առաջ, իրականացվել է մեկ թեզի վրա, իբր իշխանությունների թեկնածուն կարողանում է հարցեր լուծել և հարաբերվել «զիլ» տղերքի հետ։ Ինքը՝ Ավինյանը, ողջ ընթացքում պտտվում էր, կարմիր ժապավեններ կտրում, ինչ–որ բաներ քանդել տալիս, կոշտ հայտարարություններ անում։ Ըստ էության, «Ասե՛ք, կանե՛նք» փիլիսոփայությունը դրված էր ի սկզբանե։ 

Իշխանություններն ամիսներ շարունակ նրանից կառուցում էին հարց լուծողի կերպար։ Այս փիլիսոփայությունը դրվել է նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ՔՊ քարոզչական պաստառների և ցուցանակների վրա։ Փորձել են տպավորություն ստեղծել, թե իբր Ավինյանն ինքնավստահ տղա է։ Նման պաստառներն, ի դեպ, սովորական փիառի դեպքում հակացուցված են, քանի որ Ավինյանը կանգնած է ձեռքերը ծալած, ինչը փակ մարդու ժեստ է և կարող է վանել ընտրողներին։ Նույնիսկ այդ նկարներում Տիգրան Ավինյանը վերևից է նայում սեփական կուսակիցների վրա։ Բնույթով ցինիկ և սնոբ, նա անգամ այս պատկերներում է փորձել իրեն վեհ պահել սեփական թիմակիցներից։ Ի դեպ, հենց դա էլ Ավինյանի և «Քաղպայմանագրի» մյուս անդամների միջև հակամարտության և ակնհայտ դժգոհության պատճառն է։ «Քաղպայմանագրում» համարում են, որ Ավինյանն իրեն հեռու է պահում կուսակիցներից և ընդհանրապես զզվում բոլորից, այդ թվում նույնիսկ Նիկոլ Փաշինյանից։ 

Ըստ մասնագետների՝ քաղաքական փիառի տեսակետից, Ավինյանի համար ստեղծվող այս կերպարը չափազանց ռիսկային է, հատկապես, որ նա վերջին շրջանում փորձում է ժարգոնով սուտ գողականի կերպարով ու բառամթերքով հարաբերվել ոչ միայն քաղաքացիների, այլ նաև նույնիսկ քրեականների հետ, իսկ այդ կերպարը երբեք էլ բնութագրական չի եղել Փաշինյանի այս թիմակցի համար։ Մարդ, ով տարիներ շարունակ խեղճ ու կրակ ինտելիգետի տեսքով է հանդես եկել, հիմա փորձում է «զիլ» տղայի կերպարանք ստանալ, ինչը բնականաբար նրան չի սազում և ժպիտ է առաջացնում բոլորի մոտ, ծաղրում են անգամ օլիգարխները, որոնց հետ Ավինյանը համագործակցում է։ Բնավ պատահական չէ, որ նույնիսկ փողոցային հանդիպումները ցույց են տալիս, որ եթե արանքից հանում ես պարտադրանքով բերված բերվածներին, հերթապահ պաչիկ անող տատիկներին, ապա Ավինյանի կերպարից ոչինչ չի մնում և քարոզարշավի ընթացքում էլ նրա նյարդային դրսևորումները փաստում են այս ճշմարտությունը։

Աննա Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular