ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիներն արգելել են ադրբեջանական «օգնության» մուտքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գիշերը բավական թեժ է եղել Ասկերանում՝ Աղդամի ճանապարհին։ Արցախի Ազգային ժողովում տեղի ունեցած նիստից անմիջապես հետո, երեկ առավոտյան Ադրբեջանի «Կարմիր մահիկը» հայտարարեց, թե երկու բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ 40 տոննա ալյուրով և հացամթերքով բեռնված։ Բեռնատարներն այժմ գտնվում են Աղդամում, մոտ հազար արցախցիներ գիշերել են ճանապարհին, թույլ չեն տվել, որպեսզի ադրբեջանական բեռնատարները հատեն ճանապարհը և մտնեն Արցախի տարածք։

Ավելին, 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, տեսաուղերձով դիմել էր հանրությանը, նշել՝ համաձայն է սոված մնալ, քան թե օգտագործել թուրքի տված ալյուրը։ Այս հայտարարութունից հետո, հարյուրավոր արցախցիներ շտապել են Ասկերան-Աղդամ ճանապարհահատված, որտեղ ավելի վաղ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի նախաձեռնությամբ բետոնե արգելապատնեշներ էին դրել։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կլինեն, թեև Արցախի գործող իշխանությունները պնդում են, թե որևէ պայմանավորվածություն չկա Ադրբեջանի հետ հումանիտար բեռ ստանալու առումով, սակայն հաշվի առնելով նախկինում արված հայտարարությունները, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցների արտահոսքերը, կարելի է ենթադրել, որ Արայիկ Հարությունյանը և իր թիմը լավ էլ տեղյակ են եղել նման զարգացումներին, իրենք էլ ամեն ինչ անում են Աղդամի ճանապարհը բացելու ուղղությամբ։ Աղդամի ճանապարհն ամենաառանցքային դրվագն է վերջին շրջանի գործընթացներում, Ադրբեջանն ամեն գնով փորձում է բացել այս ճանապարհը։

Գայանե Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular