ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր թեկնածուների երկխոսությունը խռովել է ՔՊ-ի անդորրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում երեկ Նուբարաշենում տեղի ունեցած իրադարձությունը խռովվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա կողմնակիցների հոգին։ Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը երեկ նախընտրական քարոզարշավ էր իրականացնում Նուբարաշեն վարչական շրջանում: Քարոզարշավի ժամանակ փողոցներից մեկում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հանդիպել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և իր թիմին: Ինչպես ֆուտբոլիստներն են փոխանակվում մրցակից թիմերի լավ խաղացողների հետ մարզաշապիկներով, այդպես էլ Մարությանն ու Թանդիլյանը փոխանակվեցին բուկլետներով: Հայկ Մարությանը մաղթեց. «Կարևորը՝ արդար, թափանցիկ ընտրություններ լինեն», իսկ Մանե Թանդիլյանը պայմանավորվեց, որ ընտրատեղամասերում միասին պահելու են ձայները ու թույլ չեն տալու, որ կեղծեն:

Ահա հենց այս հանգամանքն էլ հարուցել է «Քաղպայմանագրի» կողմնակիցների բուռն վրդովմունքը, և երեկ, նրանք սոցիալական ցանցերում միահամուռ հիստերիա են բարձրացրել՝ Մանե Թանդիլյանին և Հայկ Մարությանին գամելով անարգանքի սյունին, իսկ հակաքարոզչության հիմնական թեզը, որքան էլ տարօրինակ է հենց գործող իշխանությունների հետ համագործակցությունն է։

Ըստ էության նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են հասկանում, որ Փաշինյանի հետ համագործակցությունը բացասական է ազդում մարդկանց վարկանիշի վրա։ Իհարկե, 2018 թվականի իշխանափոխությունից հետո, թե՛ Մանե Թանդիլյանը և, թե՛ Հայկ Մարությանը պաշտոններ են զբաղեցրել գործող իշխանությունների կազմում, սակայն երկուսն էլ լքել են իշխանությունը՝ հրապարակավ հայտնելով իրենց դժգոհությունն իրականացվող քաղաքական կուրսից, ուստի նրանց այսօր այսպիսի մեղադրանք ներկայացնելն առնվազն անհեթեթություն և հիմարություն է, և գաղտնիք չէ, որ հենց այս երկու ուժերն էլ հիմնական քաղաքական մրցակցությունն են ապահովելու գործող վարչախմբի համար և բնականաբար «Քաղպայմանագիրն» իր բոլոր ռեսուրսներն ու քարոզչամիջոցներն ուղղելու է ոչ թե մանր քաղաքական ուժերի, կամ էլ սեփական փսևդոընդդիմադիրների, այլ գլխավոր մրցակիցների դեմ՝ «Ապրելու երկիր» կուսակցության և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի։ 

Ռուզան Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular