ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանից ուղարկված հումանիտար բեռը ընդունելու որեւէ որոշում չկա. Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանից ուղարկված հումանիտար բեռը ընդունելու որեւէ որոշում չկա: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Այդ հարցով ոչ մեկ մեզ չի դիմել նույնիսկ, հետեւաբար  դա մենք համարում ենք որպես Ադրբեջանի կողմից հերթական պրովակացիան: Բացի նրանից, որ սա մեզ համար անընդունելի է, ծաղրում են մեզ, միջազգային օրենքը եւ նորմերը՝ շրջապատելով, պաշարելով Արցախը, Բերձորի միջանցքը, նույնիսկ  մեքենաների համարները 44-ով են, ինչը 44-օրյա պատերազմն է խորհրդանշում: Իրենց մոտ այնքան է անպատժելիության զգացումը ուժեղացել, որ նույնիսկ նման սխալներ են թույլ տալիս»,-ասաց նա:

Բաբայանը շեշտեց, որ ադրբեջանցիները ցանկանում են պարտադրել իրենց հումանիտար օգնությունը, սակայն իշխանությունը եւ ժողովուրդը այս հարցում համակարծիք են, չեն ցանկանում ընդունել այդ օգնությունը:

 

Անդրդառանալով համացանցում տարածված տեսանյութերին, թե իբր բեռնատարները անցել են ռուս խաղաղապահների անցակետը, Բաբայանը նշեց, որ չի կարծում, որ այդպես է, դա ադրբեջանական քարոզամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է:

Նշենք, որ այս պահին հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular