ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 1 տարի է՝ ոչ մի կուսակցության չեմ սատարում. Ես իմ տեսակետը չեմ փոխել, բայց համայնքը չպիտի տուժի. Ա. Առուշանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան մեկ տարի է ես ոչ մի կուսակցության չեմ սատարում և չեմ կարծում, որ մարդկանց անցած ուղին մեկ վայրկյանում պետք է դնել, քննադատել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իր անձի շուրջ քննարկումներին և  «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կողմից իրեն ուղղված քննադատություններին։

«Իմ հայացքներում ոչինչ չի փոխվել, ես Հայաստանի Հանրապետության համար պատրաստակամ մարդ եմ ու իմ պետության  կողքին կանգնած եմ։ Ինչ վերաբերվում է իշխանությունների հետ համագործակցությանը, նույնիսկ, երբ ես եղել եմ կալանավայրում, համայնքապետարանը համագործակցություն է ունեցել իշխանությունների հետ Դա ոչ մի կապ չունի նրա հետ, ինչի համար ինձ քննադատում են։ Այդ խոսակցությունները ոչ տեղին են։

Խնձորեսկի օրինակով ասեմ, այդ նույն ժամանակ ես վարչապետին էլ, ՏԿԵ նախարարին էլ ներկայացրել եմ, որ Խնձորեսկը սահմանամերձ է և ունի ճանապարհի խնդիր։ Գործընթացները մի փոքր դանդաղ էին, իրենք զանգահարել են ու մոտ օրերս նախագիծը կդրվի տենդերի։ Այս դեպքում ես չէի կարող իմ անձնական շահով կամ տեսակետով առաջնորդվել, ես պատասխանատվություն եմ կրում 30․000 բնակչի համար, հետևաբար հարաբերությունները չեն կարող լինել սուբյեկտիվ, անձնական դաշտում»,- ասաց Գորիսի քաղաքապետը։

Նա նշեց, որ իշխանությունների կողմից ևս որևէ սուբյեկտիվ վերաբերմունք չի նկատել Գորիս համայքում իրականացվող ծրագրերի հարցում։

«Մի դրվագ կամ փաստ չկա, որ կառավարությունը ունեցել է սուբյեկտիվ վերաբերմունք ռոտացիան տալու կամ սուբվենցիոն ծրագրերը հաստատելու մասով։ Եթե որևէ հարց անձնավորված չի եղել, հետևաբար իմ կողմից ևս չպետք է լինի որևէ անձնավորված գործողություն»,- ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular