ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցության հուշագիրը փաստարկում է, որ ԼՂ-ի հայերը ունեն ներքին ինքնորոշման իրավունք. Օսկանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ հուշագիրը փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, եւ որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից եւ արդյունավետ պաշտպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Վաշինգտոնում գտնվող հանրահայտ Public International Law and Policy Group (PILPG) խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է խաղաղ բանակցություններում ներգրավված կողմերին իրավաբանական օգնություն տրամադրելու, որը եւ ավելի քան երկու տասնյակ խաղաղության բանակցություններին ողջ աշխարհում իրավաբանական աջակցության փորձ ունի, անցյալ շաբաթ, հրապարակել է հուշագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա:

Հուշագիրը փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, եւ որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից եւ արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկումներում:

Հուշագիրը եզրակացնում է որ Ադրբեջանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար մերժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի միջոցով:

Կից՝ հուշագիրն ամբողջությամբ՝ անգլերենով եւ հուշագրի (Executive Summary)-ի հայերեն թարգմանությունը.

https://www.publicinternationallawandpolicygroup.org/poli...

Հուշագրի նպատակը    (Statement of Purpose)

Այս հուշագրի նպատակն է ներկայացնել այն փաստարկը, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, եւ որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից եւ արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկումներում:

Ընդգծենք, որ այս հուշագիրը չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների կոնկրետ արդյունքի ջատագովություն: Դա որոշելը բանակցող կողմերի ու նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավասությունն է:

Ամփոփագիր    (Executive Summary)

Ներկայում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը լուծելու համար բանակցություններ են ընթանում, որոնք մի կողմից հյուրընկալում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, մյուս կողմից՝ Ռուսաստանը:

Բանակցությունների օրակարգը ներառում է՝ 1) սահմանազատում, 2) տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում, 3) Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պաշարման դադարեցում, 4) կալանավորված անձանց եւ ռազմագերիների ազատ արձակում ու անհայտ կորածների խնդրի հասցեագրում, 5) Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգություն եւ իրավունքներ։

Մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համահունչ երկարատեւ խաղաղություն հաստատելու համար օրակարգում պետք է ընդգրկված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ ժողովրդի՝ սոսկ «անվտանգության եւ իրավունքների» քննարկումները՝ ինքնորոշման իրավունքի համատեքստից եւ շրջանակից դուրս, ինչը նախատեսված է ներկայիս օրակարգով, արժեք չունեն եւ պատրանքային են։ Գոյութենական այդ հարցերի բովանդակալից քննարկումը կարող է տեղի ունենալ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման համատեքստում։

Ինքնորոշման սկզբունքը հստակ ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բազմաթիվ բանաձեւերում եւ միջազգային պայմանագրերում ու վերահաստատվում է Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ ներպետական դատարանների տարբեր որոշումներում:

Ինքնորոշման սկզբունքը կարող է իրականացվել ներքինից՝ ավելի մեծ պետության շրջանակում ինքնավարության միջոցով կամ արտաքինից՝ նոր պետություն ստեղծելու միջոցով։ Թեեւ տարբեր տեսակետներ կան, թե արտաքին ինքնորոշումն արդյոք ներառում է անջատում հանուն փրկության սկզբունքը, բայց որեւէ հակասություն չկա, որ ներքին ինքնորոշումը վերաբերելի է բոլոր ժողովուրդներին:

Որպեսզի խումբն ունենա իր քաղաքական ճակատագիրը կոլեկտիվ որոշելու իրավունք՝ այն պետք է ունենա ինքնության կենտրոն, որը բավարար է նրան որպես ժողովուրդ տարբերակելու համար: Լեռնային Ղարաբաղի հայերի դեպքում կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, որոնք անհրաժեշտ են ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է ամբողջական ինքնություն՝ որպես Լեռնային Ղարաբաղի հողի հետ կապված ժողովուրդ: Ժամանակ առ ժամանակ ենթարկվելով քաղաքական ոտնձգության՝ այս տարածքը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակ, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ տարածքում իրականացրել է արդյունավետ եւ օրինական կառավարում:

1991 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին»։ Այնուհետեւ՝ 1991 թվականի նոյեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրենքը: Բոլորովին վերջերս Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կտրվի «զրո կարգավիճակ»:

Ադրբեջանը հայերի ինքնորոշման իրավունքը ժխտելու երկար պատմություն ունի, եւ ամեն ինչ վկայում է այն մասին, որ առանց միջազգային հանրության հովանու ներքո բանակցվող համակողմանի եւ արդյունավետ մեխանիզմների՝ կիրարկման էական գործիքակազմով, ոչ միայն կմերժվի այդ իրավունքը, այլեւ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կշարունակի ենթարկվել մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների եւ բռնի տեղահանության։

Ադրբեջանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետագա ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հենանիշ, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար մերժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի միջոցով»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular