Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցության հուշագիրը փաստարկում է, որ ԼՂ-ի հայերը ունեն ներքին ինքնորոշման իրավունք. Օսկանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ հուշագիրը փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, եւ որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից եւ արդյունավետ պաշտպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Վաշինգտոնում գտնվող հանրահայտ Public International Law and Policy Group (PILPG) խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է խաղաղ բանակցություններում ներգրավված կողմերին իրավաբանական օգնություն տրամադրելու, որը եւ ավելի քան երկու տասնյակ խաղաղության բանակցություններին ողջ աշխարհում իրավաբանական աջակցության փորձ ունի, անցյալ շաբաթ, հրապարակել է հուշագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա:

Հուշագիրը փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, եւ որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից եւ արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկումներում:

Հուշագիրը եզրակացնում է որ Ադրբեջանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար մերժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի միջոցով:

Կից՝ հուշագիրն ամբողջությամբ՝ անգլերենով եւ հուշագրի (Executive Summary)-ի հայերեն թարգմանությունը.

https://www.publicinternationallawandpolicygroup.org/poli...

Հուշագրի նպատակը    (Statement of Purpose)

Այս հուշագրի նպատակն է ներկայացնել այն փաստարկը, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, եւ որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից եւ արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկումներում:

Ընդգծենք, որ այս հուշագիրը չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների կոնկրետ արդյունքի ջատագովություն: Դա որոշելը բանակցող կողմերի ու նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավասությունն է:

Ամփոփագիր    (Executive Summary)

Ներկայում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը լուծելու համար բանակցություններ են ընթանում, որոնք մի կողմից հյուրընկալում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, մյուս կողմից՝ Ռուսաստանը:

Բանակցությունների օրակարգը ներառում է՝ 1) սահմանազատում, 2) տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում, 3) Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պաշարման դադարեցում, 4) կալանավորված անձանց եւ ռազմագերիների ազատ արձակում ու անհայտ կորածների խնդրի հասցեագրում, 5) Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգություն եւ իրավունքներ։

Մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համահունչ երկարատեւ խաղաղություն հաստատելու համար օրակարգում պետք է ընդգրկված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ ժողովրդի՝ սոսկ «անվտանգության եւ իրավունքների» քննարկումները՝ ինքնորոշման իրավունքի համատեքստից եւ շրջանակից դուրս, ինչը նախատեսված է ներկայիս օրակարգով, արժեք չունեն եւ պատրանքային են։ Գոյութենական այդ հարցերի բովանդակալից քննարկումը կարող է տեղի ունենալ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման համատեքստում։

Ինքնորոշման սկզբունքը հստակ ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բազմաթիվ բանաձեւերում եւ միջազգային պայմանագրերում ու վերահաստատվում է Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ ներպետական դատարանների տարբեր որոշումներում:

Ինքնորոշման սկզբունքը կարող է իրականացվել ներքինից՝ ավելի մեծ պետության շրջանակում ինքնավարության միջոցով կամ արտաքինից՝ նոր պետություն ստեղծելու միջոցով։ Թեեւ տարբեր տեսակետներ կան, թե արտաքին ինքնորոշումն արդյոք ներառում է անջատում հանուն փրկության սկզբունքը, բայց որեւէ հակասություն չկա, որ ներքին ինքնորոշումը վերաբերելի է բոլոր ժողովուրդներին:

Որպեսզի խումբն ունենա իր քաղաքական ճակատագիրը կոլեկտիվ որոշելու իրավունք՝ այն պետք է ունենա ինքնության կենտրոն, որը բավարար է նրան որպես ժողովուրդ տարբերակելու համար: Լեռնային Ղարաբաղի հայերի դեպքում կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, որոնք անհրաժեշտ են ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է ամբողջական ինքնություն՝ որպես Լեռնային Ղարաբաղի հողի հետ կապված ժողովուրդ: Ժամանակ առ ժամանակ ենթարկվելով քաղաքական ոտնձգության՝ այս տարածքը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակ, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ տարածքում իրականացրել է արդյունավետ եւ օրինական կառավարում:

1991 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին»։ Այնուհետեւ՝ 1991 թվականի նոյեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրենքը: Բոլորովին վերջերս Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կտրվի «զրո կարգավիճակ»:

Ադրբեջանը հայերի ինքնորոշման իրավունքը ժխտելու երկար պատմություն ունի, եւ ամեն ինչ վկայում է այն մասին, որ առանց միջազգային հանրության հովանու ներքո բանակցվող համակողմանի եւ արդյունավետ մեխանիզմների՝ կիրարկման էական գործիքակազմով, ոչ միայն կմերժվի այդ իրավունքը, այլեւ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կշարունակի ենթարկվել մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների եւ բռնի տեղահանության։

Ադրբեջանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետագա ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հենանիշ, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար մերժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի միջոցով»,- գրել է նա:

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին
Ամենադիտված