ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն «ավելի հավասա՞ր» է օրենքի առաջ, քան բոլորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ին նշանակված ընտրություններում Փաշինյանի ՔՊ համամասնական ցուցակն, ինչպես հայտնի է, գլխավորում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: Նա անձամբ, ի դեպ, քարոզարշավի մեկնարկի օրը՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինչպես ինքը, այնպես էլ քաղաքապետարանի աշխատակազմի մեծ մասը, որոնցից շատերը նույնպես ավագանու անդամի թեկնածուներ են ու քարոզարշավ են իրականացնում, այդ օրվանից գտնվում են արձակուրդի մեջ: Սա՝ օգոստոսի 23-ին: Իսկ երեկ՝ օգոստոսի 28-ին, Տիգրան Ավինյանը, որպես Երևանի փոխքաղաքապետ, վարում էր... չէ՛, իր նախընտրական շտաբի նիստը չէր վարում, այլ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը: ՔՊ ցուցակի առաջին համարը Երևանի քաղաքապետարանի վարչությունների, ծառայությունների ղեկավարներին հանձնարարություններ էր տալիս, հաշվետվություններ էր լսում՝ քաղաքային տրանսպորտի ու ծառայությունների աշխատանքի վերաբերյալ: Ավելին, Երևանի ավագանու անդամի թեկնածու Տիգրան Ավինյանը, հիմնվելով քարոզարշավի ժամանակ իրեն բանավոր ասված բողոքի վրա, համապատասխան կառույցի ղեկավարին հանձնարարարեց կարգավորել թիվ այնինչ ավտոբուսային երթուղով ավտոբուսների շարժը: Ու այս ամենը արվում էր օրը ցերեկով, ուղիղ եթերով հեռարձակման և ընդարձակ տեղեկատվական լուսաբանման պայմաններում: Այն, ինչ օգոստոսի 28-ին արեց Տիգրան Ավինյանը, ոչ միայն վարչական ռեսուրսի չարաշահում է ու մրցակցային պայմաններում ընտրապայքարի բոլոր սկզբունքների կոպտագույն ոտնահարում, այլև, կարծում ենք, որպես օրինախախտում, բավարար հիմք է՝ ԿՀԸ-ի կողմից հարցը քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու համար: Մասնավորապես, կան հիմքեր ասելու, որ ոտնահարվել են ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածի («Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները») դրույթները, մասնավորապես, 5-րդ կետի 1 ենթակետը, ինչպես նաև վերոհիշյալ հոդվածի նաև 6-րդ կետի պահանջները: Փաստերն ակնհայտ են: Միամիտ չենք, բայց սպասենք ԿԸՀ հետևություններին..., հետո կանենք մե՛ր հետևությունները: Թե՞ ՔՊ-ն «ավելի հավասար» է օրենքի առաջ, քան բոլորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular