ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանի ջանքերը կարծես հօդս են ցնդում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում իրավիճակը սրելու Արայիկ Հարությունյանի ջանքերը կարծես հօդս են ցնդում։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Հարությունյանին սատարող այսպես կոչված «Աշխարհազորը»` ոմն Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ, ներխուժել էր Ազգային ժողով, քաշքշուք սարքել ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ, ապա և Կարեն Մաթևոսյանը հանդես էր եկել տեսաուղերձով և չափազանց կոշտ քննադատություն հնչեցրել Հարությունյանի ընդդիմախոսների հասցեին, ընդհուպ սպառնալիքներ տվել։

Նման զարգացումներից խուսափելու համար ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից կոչեր էին հնչում վերջ տալ այսպիսի ապօրինություններին և Արցախի ներքաղաքական իրավիճակը սրելուն ուղղված ջանքերին՝ նշելով, որ դա Արցախի վերջը կարող է լինել։ Փաստացի, ըստ էության, Արցախի «աշխարհազորն» իշխանությանը ծառայեցնելու քայլերը ձախողվեցին։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է արձանագրել, որ «Աշխարհազորի» հրամանատարը կրկին հանդես է եկել տեսաուղերձով, սրբագրել իր հայտարարությունները, որոնք հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել։ Մաթևոսյանն իր քայլը բացատրել է նրանով, որ քաղաքական գործիչ չէ և քաղաքական հարցերի հետ կապված կարող է սխալներ թույլ տալ, նշել, թե որևէ քայլ չի անի պետության և պետականության դեմ և իր պայքարը հանուն Արցախի պաշտպանության է։

Ըստ պատգամավորի՝ կուլիսներում տեղեկություններ կան, որ Կարեն Մաթևոսյանին սխալ տեղեկություններ է ներկայացվել ներքաղաքական դաշտում առկա խնդիրների վերաբերյալ, որն ավելի ուշ ճշտվել է։ «Այս վերջին ուղերձը, որոշակիորեն լիցքաթափել է այն լարվածությունը, որ ստեղծվել էր առաջին ուղերձից հետո, մյուս կողմից այսպիսի գործընթացները հետևանք են իշխանության հանրության քաղաքական հիմնական ուժերի և դերակատարների հետ սխալ, ոչ անկեղծ հաղորդակցության»,- փաստում է Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, թե «Աշխարհազորի» գլխավոր խնդիրն արտաքին թշնամու դեմ պայքարելն է։ Փաստացի Արայիկ Հարությունյանը զրկվեց իր մերձավոր աջակիցներից մեկից, ով հասկացավ, որ Հարությունյանն իրականում երկիրը ոչ թե կայունության և զարգացման է տանում, այլ ընդհակառակը փորձում է ինտեգրել Ադրբեջանին։ Բոլորովին հեռու չէ այն օրը, որ Հարությունյանը ստիպված կլինի հրաժարական տալ և պատասխանատվություն կրել իր քայլերի համար, ինչպես և նրա անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Անահիտ Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular