ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատ եմ սիրում Պետերբուրգը». հայաստանցի ռեժիսորը հյուսիսային մայրաքաղաքում բեմադրում է Շեքսպիր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vecherka-spb.ru–ն գրում է, որ Հայաստանից ժամանած ռեժիսոր Կարո Բալյանը որոշել է Սանկտ Պետերբուրգում բեմադրել Շեքսպիրի հայտնի պիեսի հիման վրա բեմադրված «Ամառային գիշերվա երազ» ներկայացումը։ Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում փորձեր են ընթանում։

Նրա խոսքով հյուսիսային մայրաքաղաքում թատերական մշակույթը ամենաբարձր մակարդակի վրա է։ Ուստի, երբ նրան հրավիրել են այստեղ մի քանի ներկայացումներ բեմադրելու`  Բալյանն ուրախությամբ համաձայնել է: «Ես շատ եմ սիրում Սանկտ Պետերբուրգը և կատակով ասում եմ, որ Երևանից հետո այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է։ Միևնույն ժամանակ ես նկատի ունեմ ոչ միայն հոյակապ ճարտարապետությունը` պալատները, թմբերը, այլ նաև վերաբերմունքը թատրոնին»,- ասել է ռեժիսորը spb.aif.ru-ին տված հարցազրույցում։

Նա նաև խոստովանել է, որ Շեքսպիրին համարում է աշխարհի մեծագույն դրամատուրգներից մեկը։ Հանգամանքներն այնպիսին են եղել, որ նրան առաջարկել են վերակենդանացնել Շեքսպիրյան փառատոնը Երեւանում։ Այդ փառատոնը գոյություն ուներ 2005 թվականից և շատ հայտնի էր, սակայն ֆինանսավորման խնդիրների պատճառով մի քանի տարով դադարեցրել է աշխատանքը։ Այժմ փառատոնը վերածնվել է, և արդեն ութ տարի հանդիսատեսին կրկին հրավիրում են ներկայացումների։

«Ամառային գիշերվա երազ» ներկայացման վրա աշխատում է երիտասարդ և պրոֆեսիոնալ թիմ»,- հավելել է ռեժիսորը։ Խոսքը դերասաններ Աննա Միգիցկոնի, Ռադիկ Գալիուլինի, Աննա Սլինկոնի, Կոնստանտին Ֆեդինի և այլոց մասին է, ինչպես նաև բեմանկարիչ Լինա Դիկովանու և կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular