ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը վտա՞նգ է զգացել է, թե՞ բլեֆ է անում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru-ն գրում է, որ «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» հասարակական կազմակերպության հիմնադիրները հայտարարել են իրենց կառույցը լուծարելու մասին։ Այն ստեղծվել էր անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքիայում և հետապնդում էր «արդի Հայաստանի տարածքում ադրբեջանցիներին իրենց պատմական հայրենիք վերադարձնելու» նպատակ։

Կազմակերպությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերջերս Թուրքիայում ձերբակալվել են նրա հիմնադիրներ Ռիզվան Թալիբովը և Թունզանյա Չալաբիևան։ Ձերբակալության պատճառները դեռ հայտնի չեն։ Պաշտոնական վարկածի համաձայն «հանրապետություն»-ը փլուզվել է մեկ այլ՝ «Արևմտյան Ադրբեջանի հասարակական կազմակերպության» շուրջ Հայաստանից  բոլոր ներգաղթյալներին համախմբելու նպատակով, վերջինս ևս պաշտպանում է «ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու իրավունքը»։

Բայց, մինչ հիմա մեր ունեցած նախնական տեղեկություններով, ամեն ինչ միանգամայն այլ է։ «Արևմտյան Ադրբեջանի հասարակական կազմակերպության» ստեղծման փաստացի նախաձեռնողը առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովն է։ Ինսանովն իրականում հայաստանցի է, բայց Բաքու է տեղափոխվել վաղ տարիքից։ Ինստիտուտն ավարտելուց հետո Ինսանովը բժիշկ էր` ինչ-որ տեղ Բաքվի մերձակայքում գտնվող բանվորական ավանում։ Հեյդար Ալիևը նրան ցեխից վեր քաշեց ու նշանակեց առողջապահության նախարար։ Հետո Ինսանովի գործերը վերընթաց էին, քանի դեռ չեղավ սկանդալ. պարզվեց, որ Հեյդար Ալիևի մահից հետո, քանի դեռ այդ մասին պաշտոնապես ոչ ոք չէր հայտարարել, Ինսանովը և Հեյդար Ալիևի կրտսեր եղբայրը՝ ակադեմիկոս Ջալալ Ալիևը, համաձայնության էին եկել, որպեսզի իշխանությունը վերցնեն։ Ջալալ Ալիևը Ինսանովին խոստացել էր ֆորսմաժորային իրավիճակի դեպքում նշանակել վարչապետ և իրավահաջորդ,

բայց այդ ժամանակ Մեհրիբան Ալիևայի հարազատ Փաշաևների ընտանիքը նետվեց մարտի, և Իլհամ Ալիևը ստացավ իշխանությունը։ Ջալալ Ալիևը խայտառակվեց, նրան փակեցին ծայրամասային տնակում, իսկ Ինսանովի դեմ քրեական գործ հարուցեցին։ Ճիշտ է, նրան մեղադրանք էր առաջադրվել ոչ թե իշխանությունը զավթելու փորձի, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ինսանովը բանտից ազատվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելուց առաջ և միաձայն ընտրվել «արևմտյան ադրբեջանցիների առաջնորդ»։

Իրականում Ալի Ինսանովի շուրջ համախմբումը լավ բան չի խոստանում: Գալիք տարվա հետ Ադրբեջանը թևակոխում է ընտրական ցիկլ՝ լինելու են նախագահական ընտրություններ,  Խորհրդարանական ընտրություններ, և Ինսանովը կարող է շատ լուրջ մրցակից դառնալ։

Ալիևն ինքն է ջինին հանել  շշից արդիականացնելով «արևմտյան ադրբեջանցիների խնդիրը»։ Գաղափարը արտաքին աջակցություն չի գտնում, բոլոր դերակատարները, համաշխարհային հանրությունը միաբերան պնդում են, որ հայ-ադրբեջանական «հաշտեցումը» պետք է հիմնված լինի ԽՍՀՄ փլուզման ժամանակ երկրների սահմանների ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա։ Բայց, էքստազի հասցրած հասարակությունը կարող է պահանջել իրենը, և այդ

հարցերին կարող է հաջորդել Ինսանովի պատասխանը. «Ալիևը վախկոտ է ու ստախոս, ձայն տվեք ինձ, ես կվերադարձնեմ Զանգեզուրն ու Գոյչա մահալը»։ Եվ պետք է պատրաստ լինել ամեն ինչի։ Ալիևն անկանխատեսելի է, և հնարավոր է, որ նա ինքն է ներքին դժգոհություն նախաձեռնել խաղաղության բանակցությունները խաթարելու համար, այսինքն «իմ ժողովուրդն ինձ մանդատ չի տալիս ճանաչելու Հայաստանի ամբողջականությունը ներկայիս սահմաններում»։

Ինսանովը 77 տարեկան է, և կարող է պիտանի չլինել նախագահի պաշտոնին: Բայց նա կարող է կամ «կծու ուտեստ դառնալ» կամ վերջին ծառայություն մատուցել նախկին տիրոջը։ Տեսնենք թե ինչ կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular