ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում խնդիրների են բախվել քարոզարշավի ընթացքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիրն» ու իր քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի երեք օրերի ընթացքում արձանագրել են, որ լուրջ խնդիրների են բախվում, իսկ նախապես տրված խոստումները՝ քվե ապահովելու, քարոզչական հանդիպումները տհաճ զարգացումներից ապահովելու, չեն կատարվում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Տիգրան Ավինյանն ամեն երեկոյան խորհրդակցություն է հրավիրում՝ հասկանալու քարոզարշավի ընթացքը։ ՔՊ-ում առանձին և լավ պատրաստված խումբ է աշխատում՝ քարոզարշավի ընթացքը դիտարկելու ուղղությամբ, և երեկոյան զեկուցում քաղաքապետի թեկնածուին։ Երեք օրվա արդյունքներով արձանագրել են, որ խոստացված բեմադրությունները, քաղաքապետի թեկնածուին համբուրող և օրհնող տատիկները չկան, ՔՊ-ին էլ առանձնապես բարեհամբույր ընդունելություն ցույց չեն տալիս։ Այս փաստը վկայում է, որ քարոզարշավի վրա արվող ծախսերն արդյունավետ չեն կատարվում։ Դժգոհություններ կան ինչպես տեղական շտաբներից, այնպես էլ թաղային կրիմինալից, որն էլ պետք է համակարգեր այս բեմադրությունները։

ՔՊ-ին թվում էր, թե հատկապես Էրեբունի վարչական շրջանում, որտեղ Ավինյանին քվեներ խոստացել է անձամբ Մհեր Սեդրակյանը, քարոզարշավը հատկապես հանդարտ է անցնելու, սակայն Ավինյանն անձամբ շատ դժգոհ է եղել ընթացքից։ Պարզել են նաև, որ թաղային հեղինակություններն էլ առանձնապես հեղինակություն չեն վայելում։ Սա, ի դեպ, ՔՊ-ում համարում են «հեղափոխության» հետևանքը։ 2018-ին իբր ազատագրված զանգվածները կարծում են, որ այլևս ազատ են իրենց կարծիքն ուղիղ իշխանության դեմքին ասելու համար։ Նաև համարում են, որ Փաշինյանը խաբել է իրենց, իսկ բռնագանձված գույքից իրենց փայ չեն հանել։

2018-ից հետո երկրում լավ սկսել են ապրել միայն «հեղափոխականները», իսկ նրանց ընտրազանգվածը հիասթափված է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այժմ որոշվել է մի քանի օր էլ շարունակել քարոզարշավը, ապա, ընթացքից դատելով, որոշել՝ միացնու՞մ են ընտրակաշառք բաժանելու մեխանիզմը, թե՞ ոչ։

Նարե Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular