ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում հումանիտար իրավիճակը խորանում է, իսկ ՀՀ իշխանությունը հակառակն է անում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Արցախում իարվիճակը գնալով վատթարանում է, իսկ Հայաստանի գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միայն նպաստում է, որ Արցախը հայաթափվի։ Պաշտոնական Ստեփանակերտը դիմում է ռուսական կողմին Բաքվի հետ չեզոք, անվտանգ վայրում հանդիպում կազմակերպելու առաջարկով։ «Կարծում եմ, որ պետք է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների, Արցախում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ պահանջով», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Արցախը տևական ժամանակ դիմադրում էր Բաքվի հետ ուղիղ բանակցելու պարտադրանքին, սակայն իրենք էլ գիտակցում են, որ առաջիկայում, պայմանավորված եղանակի վատթարացմամբ, ստիպված են լինելու նորանոր խնդիրների բախվել, և դիմել են ռուսական կողմին՝ հանդիպում կազմակերպելու, արցախցիների տառապանքները թեթևացնելու համար։ Հատկապես, որ փաշինյանական վարչախումբն ամենևին շահագրգռված չէ ռուսական կողմի ակտիվացմամբ, ընդհակառակը, հետևողականորեն առաջ են մղում արևմտյան օրակարգերը, որոնց դեպքում արցախցիների տարհանումն անխուսափելի է դառնալու։

Արցախի պետնախարարն ընդգծել է, որ Արցախի համար խնդիրներն էլ ավելի են բարդանալու, մարտահրավերները կարող են դառնալ նույնիսկ անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի, եթե ՀՀ-ն չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական աջակցություն:

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, առաջին հայացքից ակնհայտ ճշմարտություն է ասվում, որի մասին շատերն են խոսում, սակայն կարևոր է, որ սա հնչում է Արցախից ու հիմնական պատասխանատուներից մեկի կողմից: «Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում ստեղծված աղետալի վիճակի համար մեղավոր է ոչ միայն նրա համար, որ իր քաղաքական կուրսն է բերել և նման ծանր հանգրվանի հասցրել, այլ նրա, որ այդքանից հետո շարունակում է պնդել իր կործանարար դիրքորոշումը: Արցախի ներքին ռեսուրսներն անսպառ չեն և եթե ՀՀ իշխանությունը սոցիալական բնույթի սահմանափակ օժանդակությունից բացի քաղաքական, անվտանգային հարցերում ներգրավածություն չապահովի, ապա իրադրությունը շատ արագ քաոսի կվերածվի»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը սա լավ հասկանում է, բայց անում է ճիշտ հակառակը:

Աննա Աղաբաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular