ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի էժանագին սադրանքը. ինչպե՞ս են հայաթափում Արցախը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական հայտարարություններն է արել՝ ադրբեջանական կեղտոտ նարատիվներն առաջ տանելով։ Ըստ Փաշինյանի՝ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական նոր առաջարկները։ Կառավարության նիստում Փաշինյանը նշել է, թե սա երկու երկրների ԱԳՆ-ների միջև փոխանակվող հնարավոր պայմանագրի խմբագրումների արդեն 5-րդ տարբերակն է։

Մինչ Փաշինյանը խոսում է խաղաղության այս պայմանագրի մասին, շարունակվում է փակ մնալ Լաչինի միջանցքը, միայն առողջական խնդիրներով հատուկենտ մարդկանց են թույլատրել, իսկ վերջին օրերին նաև 100-ից ավելի մարդկանց, որոնք կամ ուսանողներ են, կամ էլ Ռուսաստանի դաշնության անձնագիր ունեն։ Հանկարծակի կերպով տասնյակներով Արցախում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց հայտնվելը վկայում է, որ ըստ ամենայնի ռուսական կողմը ևս շահագրգռված է Արցախի հայաթափմամբ և անձնագրեր է բաժանում, սակայն ամենավտանգավոր հայտարարությունը, որ արել է Նիկոլ Փաշինյանն այն է, թե հավաստի տեղեկություններ ունեն, որ Բաքուն պլանավորում է Լաչինի միջանցքը միակողմանի բացել՝ թույլ տալով ելք, բայց ոչ մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան էժան սադրանք։ Ըստ էության, ժամանակին սադրանքի մեջ գցելով Աղդամի թեման, Արայիկ Հարությունյանը և նրա սպասարկուների միջոցով արտահոսք տալով, որ Աղդամի ճանապարհը պետք է բացվի, միաժամանակ Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությամբ հայ հանրությանը հասկացնում է, որ հարցը լուծված է, Արցախն ինտեգրելու են Ադրբեջանին, նաև ուղերձ է հղում հիասթափված արցախցիներին, որ ժամ առաջ պետք է լքել Արցախը, հենց պարզվի, որ Լաչինի միջանցքը միակողմանի բացվել է։

Բնականաբար Արցախի բնակչության մեծամասնությունը մտադիր չէ լքել իր բնօրրանը, սակայն կլինեն շատերն, ովքեր զզված շրջափակման գրեթե իննամսյա դժվարություններից ցանկություն կունենան հեռանալ, այդ կերպ Փաշինյանը կարող է չքմեղանալ, թե ինքն ամեն ինչ արել է արցախցիների տարհանումն ապահովելու համար։ Իբր միամիտ ժուռնալիստական ոճով Նիկոլ Փաշինյանը սադրում է, որ Արցախը հայաթափվի։ Փաստացի սա հերթական սինխրոն գործողություն է Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կատարմամբ, որը միտված է հենց Արցախի հայաթափմանը։

Արեն Ալավերդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular