ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը թելադրում է, ՀՀ իշխանությունը լուռ գլխով անում. ի՞նչ անել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտարարեց. «Հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու մասին»: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը բացի նրանից, որ Արցախի հայաթափման գործընթացը արագացվում է:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ այս մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, նշելով, որ Արցախում ապրող մարդիկ ունեն երկու ընտրություն. կա՛մ պետք է մնան որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կա՛մ պետք է դուրս գան: Այլ կերպ ասաց,  եթե Ադրբեջանը հիմա փորձում է միակողմանի ճանապարհը բացել այն մարդկանց համար, ովքեր ուզում են դուրս գալ, դրա մասին արդեն իսկ հայտարարվել է:

«Հայաստանի իշխանությունների խնդիրը ոչ թե անընդհատ այս մասին հանրությանը  հաղորդելն է, քանի որ սրա մասին բոլորն արդեն գիտեն, այլ նախ պետք է ասեն, թե ինչ են արել այս տարիների ընթացքում, որպեսզի կանխեն նման իրավիճակի ստեղծումը՝ բլոկադա, ռեսուրսների ոչ բավարար քանակի ամբարում Արցախում և այս իրավիճակում որն է լինելու իրենց անելիքը: Նիկոլ Փաշինյանին երևի թվում է, թե ինքը շարունակում է լինել «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը և միայն լուրեր է այստեղից-այնտեղից հայթայթում ու հրապարակում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Բացի այս, շարունակեց Աբրահամյանը, Հայաստանի այն իշխանությունը, որը հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, բնականաբար գիտակցում է և գիտակցված է այս իրավիճակին մոտենում, որովհետև սա բխում է նաև իր պաշտոնական դիրքորոշումից և հենց Հայաստանի այս դիրքորոշումն է, որն արագացնում է Արցախի ադրբեջանացումը:

Դիտարկմանը, թե արցախցիները լրջագույն խնդիր ունեն երկիրը լքելու գործընթացի հետ կապված, քանի որ տղամարդկանց ելքը Արցախից խիստ հարցականի տակ է՝ Ադրբեջանը նրանց ցանկացած շինծու մեղադրանքով կարող է ձերբակալել և վերջին դեպքերը դրա վառ վկայությունն են, ինչպես պետք է այս հարցը լուծվի, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց.

«Ադրբեջանը թելադրում է խաղի իր կանոնները, Հայաստանի իշխանությունները լուռ համաձայնվողի դերում են, և այս պայմաններում Ադրբեջանի համար հետաքրքիր էլ չի՝ ինչպես կուզի, այնպես էլ կշարժվի: Եվ այս ծանր իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունը ոչ միայն գլխով անողի, այլև, ըստ էության, Ադրբեջանին օժանդակողի դերում է, ամբողջ ասելիքն ու անելիքը փաստացի մնում են Արցախի ու արցախցիների վրա»,-հավելեց մեր զրուցակիցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular