Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը թելադրում է, ՀՀ իշխանությունը լուռ գլխով անում. ի՞նչ անել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտարարեց. «Հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու մասին»: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը բացի նրանից, որ Արցախի հայաթափման գործընթացը արագացվում է:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ այս մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, նշելով, որ Արցախում ապրող մարդիկ ունեն երկու ընտրություն. կա՛մ պետք է մնան որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կա՛մ պետք է դուրս գան: Այլ կերպ ասաց,  եթե Ադրբեջանը հիմա փորձում է միակողմանի ճանապարհը բացել այն մարդկանց համար, ովքեր ուզում են դուրս գալ, դրա մասին արդեն իսկ հայտարարվել է:

«Հայաստանի իշխանությունների խնդիրը ոչ թե անընդհատ այս մասին հանրությանը  հաղորդելն է, քանի որ սրա մասին բոլորն արդեն գիտեն, այլ նախ պետք է ասեն, թե ինչ են արել այս տարիների ընթացքում, որպեսզի կանխեն նման իրավիճակի ստեղծումը՝ բլոկադա, ռեսուրսների ոչ բավարար քանակի ամբարում Արցախում և այս իրավիճակում որն է լինելու իրենց անելիքը: Նիկոլ Փաշինյանին երևի թվում է, թե ինքը շարունակում է լինել «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը և միայն լուրեր է այստեղից-այնտեղից հայթայթում ու հրապարակում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Բացի այս, շարունակեց Աբրահամյանը, Հայաստանի այն իշխանությունը, որը հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, բնականաբար գիտակցում է և գիտակցված է այս իրավիճակին մոտենում, որովհետև սա բխում է նաև իր պաշտոնական դիրքորոշումից և հենց Հայաստանի այս դիրքորոշումն է, որն արագացնում է Արցախի ադրբեջանացումը:

Դիտարկմանը, թե արցախցիները լրջագույն խնդիր ունեն երկիրը լքելու գործընթացի հետ կապված, քանի որ տղամարդկանց ելքը Արցախից խիստ հարցականի տակ է՝ Ադրբեջանը նրանց ցանկացած շինծու մեղադրանքով կարող է ձերբակալել և վերջին դեպքերը դրա վառ վկայությունն են, ինչպես պետք է այս հարցը լուծվի, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց.

«Ադրբեջանը թելադրում է խաղի իր կանոնները, Հայաստանի իշխանությունները լուռ համաձայնվողի դերում են, և այս պայմաններում Ադրբեջանի համար հետաքրքիր էլ չի՝ ինչպես կուզի, այնպես էլ կշարժվի: Եվ այս ծանր իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունը ոչ միայն գլխով անողի, այլև, ըստ էության, Ադրբեջանին օժանդակողի դերում է, ամբողջ ասելիքն ու անելիքը փաստացի մնում են Արցախի ու արցախցիների վրա»,-հավելեց մեր զրուցակիցը:

Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»Տարադրամն՝ այսօր«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Զատիկին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային, թե՝ ոչ Եվրոպական խորհրդարանը ծափահարություններով է ընդունել Փաշինյանին Ղարաբաղը հանձնելու և քրիստոնեական եկեղեցու վրա հարձակվելու համար Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»«Միջանցքները պատով են ավարտվում». Արդյո՞ք երկրորդ Սարաևոն է սպասվում, և ի՞նչ կապ ունի Դոնալդ Թրամփը դրա հետ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար․ պատմության այս օրը (21 մարտ) Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն. 3 վիրավոր կա Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան BALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարներիՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Սիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների արդյունքները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ դոլար վարկ՝ չնայած Հունգարիայի կողմից արգելափակմանը. դեր Լայեն Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերԹրամփի կողմից նշանակված հանձնաժողովը միաձայն հաստատել է նրա պատկերով հուշադրամի թողարկումը Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին, Իրանը հարվածել է Թել Ավիվին (տեսանյութ) Մահվան ելքով վթար՝ ԵրևանումԵվրոպան շարունակում է «կրակել իր ընտրողների ոտքին»․ հայտարարություններ Կրեմլից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստոունհենջ Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան»Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Փաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ Թաց ձյուն, անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ
Ամենադիտված