ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավագանու ընտրություններում ՔՊ-ի հույսը կրիմինալն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու քարոզարշավը նոր է սկսվել, սակայն «Քաղաքացիական պայմանագրում» սկսել են պարզել, որ լուրջ խնդիրներ ունեն։ Մեր տեղեկություններով՝ Տիգրան Ավինյանի կողմնակիցներն օրերս դիմել են «գողական աշխարհին», որպեսզի վերջիններս միացնեն իրենց բոլոր ռեսուրսները և կարողանան ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա՝ հօգուտ «Քաղպայմանագրի»։ Ընդ որում, սկզբից փորձել են նախ ոստիկանների միջոցով ազդել թաղային հեղինակությունների վրա, սակայն վերջիններս ցրել են, հրաժարվել համագործակցել իշխանությունների հետ, ընդ որում շատ դեպքերում ոչ թե ուղիղ և բաց տեքստով են հայտնել իրենց մերժումը, քանի որ այդ դեպքում կարող էին խնդիրներ ունենալ օրենքի հետ, այլ պարզապես ակնարկել են, որ հակված չեն աջակցելու գործող իշխանություններին։

Ոստիկանների միջամտության ձախողումից հետո, ՔՊ-ից դիմել են քրեական տարրերին, որ հենց քրեակատարողական հիմնարկներից ազդեն քրեական պրոցեսի վրա, նաև պարտադրեն թաղային հեղինակություններին աշխատել իշխանության համար։ Այս դեպքում էլ իրավիճակն առանձնապես «Քաղպայմանագրի» օգտին չէ։ Նախ կրիմինալը չի ցանկանում գլուխ դնել գործող իշխանությունների հետ, իրենց տերմինով ասած «զապադլո» են համարում աշխատել փաշինյանական վարչախմբի համար, և էական մեկ այլ հանգամանք՝ հայաստանյան քրեական շրջանակները համակարգում են Ռուսաստանից, ծագումով հայ, օրենքով գողերի կողմից, և հայտարարել են, թե կաշխատեն «Քաղպայմանագրի» համար, եթե ունենան ռուսաստանյան կրիմինալ շրջանակների հրահանգը։

Վերջիններիս վրա ազդելու համար հարկավոր է ռուսաստանյան իրավապահների և ուժային կառույցների միջամտությունը, իսկ Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ աջակցել գործող իշխանութուններին։ Թեպետ փաշինյանական վարչախումբն այս շրջանում համագործակցում է նախկիններից մնացած քրեական տարրերի, պատգամավորների, մասնավորապես՝ Մհեր Սեդրակյանի, Գագիկ Բեգլարյանի հետ, որոնք խոստացել են աջակցել, սակայն Քաղպայմանագրում հասկանում են, որ ոչ մի ռեալ հույս չկա նրանց աջակցությունից և ընդամենը բավարարվելու են կեղծ խոստումներ տալով։ Ուստի և այժմ, «Քաղպայմանագրում» մնացել է օգտագործել այլ, ավելի նվազ ազդեցիկ ռեսուրսները։

Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս խորհրդաակցություն է եղել, որի ընթացքում արձանագրել են, թե Տիգրան Ավինյանի ռեյտինգը չափազանց ցածր է՝ 10 %-ից ավել չի ձգում և վարչական ռեսուրսով էլ հնարավոր չի լինելու հավաքել անհրաժեշտ ձայները, իսկ ընտրություններին մասնակցող իշխանության արբանյակներն ընդհանրապես անցողիկ չեն, իրենց իսկ հարցումների արդյունքներով, նույնիսկ 1 % չեն ձգում։ Հարց է բարձրացվել գումար բաժանելու մասին, գոնե ամենավստահելի ընտրողներին և ի պատասխան նշել են, թե Նիկոլ Փաշինյանն առայժմ դեմ է, դրա մասին խոսք լինել չի կարող։ Ընդսմին, ակնարկել են, որ չի բացառվում ընտրակաշառքի բաժանումը, եթե տեսնեն, թե իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և ծայրահեղ ծանր է։

Անդրանիկ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular