ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է խափանում ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները ոչ հերքում, ոչ հաստատում են մամուլում տարածված տեղեկությունները, թե ՄԱԿ անվտանգության խորհրդի քննարկումներից հետո ամերիկյան կողմը խորհրդի անդամ երկրներին հորդորել է ձեռնպահ մնալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից։

Մամուլում երեկ այսպիսի տեղեկություն էր տարածվել և Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսում Արարատ Միրզոյանը լրագրողի հարցին ի պատասխան ընդամենն ասել է, թե չի կարծում, թե ամերիկյան կողմը որևէ կերպ պատրաստվում է կամ կցանկանա մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությանը։ -Մի քիչ դժվար պատկերացնելի կլինի ինձ համար, ես կարծում եմ և հուսով եմ՝ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը Լեռնային Ղարաբաղում։ Նաև գիտակցում եմ, որ ՄԱԿ ԱԽ հնարավոր բանաձևը կգար օգնելու հանգուցալուծել այս իրավիճակը,- ընդամենն ասել է Արարատ Միրզոյանը՝ դիվանագիտորեն խուսանավելով և որևէ հստակ բան չասելով այս կապակցությամբ։

Սեպտեմբերին և դեկտեմբերին ՄԱԿ անվտանգության խորհրդի քննարկումներից հետո հենց հայաստանյան իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող լրատվամիջոցներն ու քաղաքագետները տեղեկություններ են տարածում, թե ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերն արգելափակում է Ռուսաստանը, այսօր արդեն գրեթե հաստատում են այդ տեղեկությունները, որ առնվազն այս դեպքում բանաձևի կամ հայտարարության ընդունումն արգելափակում է պաշտոնական Վաշինգտոնը և բնավ էլ զարմանալի չի լինի, որ նախորդ դեպքերում ևս բանաձևի արգելափակումը եկած լինի Արևմուտքի կողմից, փոխարենը փորձեն Ռուսաստանի ուղղությամբ քարեր նետել։

Հերթական անգամ ապացուցվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, ինչպես նաև Փաշինյանի գործադրած ջանքերն այդ՝ Ռուսաստանից կտրվելու որևէ կերպ, որևէ օգուտ չեն կարող տալ Հայաստանին, այլ ընդհակառակը, սրում են իրավիճակը, իսկ Փաշինյանի նշանակած արտգործնախարարն էլ չի կարողանում հոդաբաշխ բացատրություններ տալ կատարված իրողություններին։

Արամ Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular