ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք «Արարատ» կոնյակը կհեռանա Ռուսաստանից Absolut օղուց և Jameson վիսկիից հետո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kp.ru-ն գրում է, որ  իհարկե չի կարելի առավոտը սկսել տխուր լուրերով, բայց դա պետք է անել: Հայտնի ալկոհոլային խմիչքների խոշորագույն արտադրող Pernod Ricard-ը փակել է իր ներկայացուցչությունը Ռուսաստանում։ Ֆրանսիացի այս արտադրողին են պատկանում Chivas Regal, Jameson, Ballantine`s, Beefeater, Absolut, Olmeca աշխարհահռչակ ապրանքանիշերը և նույնիսկ հայկական Ararat կոնյակը: Լուրն անակնկալ չէր, դա հայտնի էր դեռ վեց ամիս առաջ, երբ ընկերության կայքում հայտնվեց հաղորդագրություն «2023 թվականի ապրիլի վերջին իր բոլոր միջազգային ապրանքանիշերի արտահանումը Ռուսաստան դադարեցնելու մասին»։ Եվ հիմա եկել է այդ պահը: Որոշ տեղեկությունների համաձայն ֆրանսիացիները վերջնականապես կհեռանան օգոստոսի վերջին։
Բայց չպետք է հուսահատվել՝ առանց ալկոհոլային խմիչքների չենք մնա։
- Մեր շուկան չի նկատի նրանց հեռանալը, քանի որ չնկատվեց ալկոհոլի այլ արևմտյան ընկերությունների հեռանալը,- վստահ է Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզը, – անցյալ տարվանից Ռուսաստանում հաջողությամբ գործում է զուգահեռ ներմուծման համակարգը։ Նախկինում մենք աշխատում էինք միջազգային կանոնների շրջանակներում, երբ ապրանքանիշի սեփականատերը գրանցում է իր ապրանքանիշն այն երկրում, որտեղ նա նախատեսում է մատակարարել, բացում է ներկայացուցչություն այնտեղ և ամբողջությամբ կազմակերպում է վաճառքը որպես մենաշնորհատեր։ Իսկ զուգահեռ ներմուծման դեպքում հեռացած արտադրողի արտադրանքը ներկրվում է միանգամից մի քանի մատակարարների կողմից։ Դա որոշակի անկայունություն է ստեղծում շուկայում, քանի որ, ինչ-որ մեկը շատ բան է բերում, մեկը քիչ, բայց դա ապահովում է ապրանքանիշերի առկայությունը խանութների ցուցափեղկերին։ Pernod Ricard-ի արտադրանքը ոչ մի տեղ չի անհետանա, պարզապես մատակարարման շղթան այլ կլինի։
Միևնույն ժամանակ, ըստ Դրոբիզի, խմիչքները չեն թանկանա, և գուցե նույնիսկ էժանանան մատակարարների միջև մրցակցության պատճառով։
-Սակայն պետք չէ դրա վրա հույս դնել, դոլարն իրեն չափազանց անկանխատեսելի է պահում, իսկ ակցիզները թանկանում են։
Խիստ մտահոգիչ է «Արարատ» հայկական կոնյակը, որի արտադրությունն արդեն որոշ ժամանակ է, ինչ պատկանում է «Պեռնո Ռիկարին»: Այն կվերանա մեր խանութներից։
«Արարատը» ապրանք է ոչ թե համաշխարհային շուկայի, այլ նախկին ԽՍՀՄ երկրների՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համար,- ասել է Վադիմ Դրոբիզը, – առաքումների 90 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, Ուկրաինային և Ղազախստանին, որից  75 %-ը մեր շուկան է։ Բայց տեղը դատարկ չի լինի: Հայաստանը կշարունակի իր մատակարարումները: Այս հարցում կան նրբերանգներ: Փաստն այն է, որ Ֆրանսիան պայքարում է ամբողջ աշխարհի հետ, որպեսզի միայն այն խմիչքները, որոնք արտադրվում են իր տարածքում, կոչվեն կոնյակ։ Հայաստանը, ըստ ֆրանսիացիների, չի կարող կոնյակ արտադրել: Ուստի երկիրը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, որում թույլատրվում է օգտագործել «կոնյակ» տերմինը ևս 10 տարի, իսկ դրանից հետո ստիպված կլինեն փոխել անվանումը։ Ամենայն հավանականությամբ դա կլինի «Արարատ» բրենդի, բայց կունենա կոնյակի նույն որակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular