ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի այցը Սյունիք տխուր կվերջանա որոշ պաշտոնյաների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցած հանգստյան օրերին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք և հանդիպումներ ունեցել, եղել տարբեր քաղաքներում, հանդիպել քաղաքապետերին, հանդիպումներ ունեցել ԶՊՄԿ-ում, Կապանի օդանավակայանում և այլուր։ Ըստ այդմ այս այցից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են հրաժեշտ տալ իրենց պաշտոնին, առնվազն սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններից հետո։

Բանն այն է, որ Փաշինյանին հենց տեղում տրված համայնքապետերից շատերը զեկուցել են, որ առնվազն 2-3 հոգի լրջագույն խնդիրներ են հարուցում պետական սուբսիդիաների տրամադրման հարցում, ինչպես նաև տեղեկությունները ճիշտ չեն փոխանցում Կառավարություն։ Նույնիսկ Փաշինյանի էջում հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա այդ կապակցությամբ զայրանում Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի վրա։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդհանրապես որոշել է Սանոսյանին հեռացնել պաշտոնից և այլ պաշտոնի չնշանակել։ Սև, մութ ամպեր են տարածվել նաև այլ պաշտոնյաների՝ մասնավորապես Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի գլխին, վերջինս, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, միայն նկատողութուն է ստանալու և առայժմ իր պաշտոնին հրաժեշտ չի տա։ Ի դեպ, տեղերում բազմաթիվ համայնքապետեր պարզ օրինակներով ցույց են տվել, թե՛ կատարված աշխատանքները և, թե՛ աշխատանքները, որոնք պետք է վաղուց կատարված լինեին, սակայն այդպես էլ Սանոսյանի և այլ պաշտոնյաների պատճառով ոչինչ պարզապես չի արվել։

Անժելա Սանասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular