ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ին Վայոց ձորում միայն Ամուլսարն է հետաքրքրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը երեկ Վայոց ձոր է այցելել, մի քանի հանդիպումներ ունեցել։ Դեսպանն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ եղել է Ջերմուկում, դիտարկել սահմանային իրավիճակը, մարզպետարանում հանդիպման ժամանակ էլ հայտարարել, թե Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Իրականում, սակայն, այցը ոչ այնքան սահմանը դիտարկելու, Ջերմուկի իրավիճակը հասկանալու, որքան Ամուլսարի համար էր։

Դեսպանը երեկ Ջերմուկ համայնքի ղեկավարի հետ այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին, հայտարարել, թե Ամուլսարի ծրագիրն ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում և իրենք հպարտ են, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունաբերության արևմտյան ստանդարտները։ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների և ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավելու հնարավորություններին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Տարիներ շարունակ հայ հասարակության մի ահռելի զանգված պայքարում է Ամուլսարի բացման դեմ, նշում, որ դրանով ահռելի վնաս է հասցվելու Ջերմուկին և զբոսաշրջային քաղաքը վերածվելու է ուրվական քաղաքի։ Նախորդ իշխանութունները չհանդգնեցին դեմ գնալու հասարկության կամքին և բացելու Ամուլսարը, փորձեցին հնարավորինս ձգել։ Փաշինյանական վարչախումբն իշխանության եկավ հենց մեծ հաշվով չարաշահելով նաև Ամուլսարի խնդիրը, իսկ կարճ ժամանակ անց արդեն Փաշինյանն ու նրա կողմնակիցներն Ամուլսարի բացման համոզված կողմնակից դարձան։ Եվ այսօր ամեն ինչ փորձում են անել հանքը շահագործելու համար, իսկ Արևմուտքը վաղուց արդեն իսկ ապացուցել է, որ իր համար ամենևին էլ խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունը, կամ էլ ժողովրդավարությունը չէ։ Նրանք ցանկանում են հարստահարել և շահագործել մեր պետության ընդերքը, տանել Հայաստանի բարիքները, փոխարենը երրորդ երկրի վերածված Հայաստանին կրճոններ են մնալու։

Աիդա Սանասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular