ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով». Մանե Թանդիլյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ Անդրադառնալով ՄԱԿ անվտանգության խորհրդում կայացած քննարկումներին՝ Մանե Թանդիլյանը նշել է, թե՝ «Որևէ մեկը մեզ համար ոչինչ չի արել և չի անելու, եթե ինքներս չդառնանք մեր խնդիրների կարգավորման առաջամարտիկը։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա ՄԱԿ-ի, կամ ցանկացած միջազգային կառույցի կողմից Արցախում կատարվող ցանկացած հարցի քննարկում, դիտարկվում է, որպես Ադրբեջանի ներքին հարցի քննարկում»,-նշել Է Թանդիլյանը և հավելել. «Հետևաբար նույնիսկ կարիք էլ չկա անդրադառնալու արտգործնախարարի հայտարարության բովանդակությանը և որակին, Ադրբեջանի կեղծ թեզերի նկատմամբ հակադարձումներին»։

Ըստ Երևանի քաղաքապետի թեկնածուի՝ միայն ամբողջական իշխանափոխությունից և «Հզոր Հայաստան, Ազատ Արցախ» արտաքին քաղաքականության օրակարգով, ժողովրդի վստահությամբ ընտրված իշխանությունն ի զորու է լինելու զբաղվել մեր խնդիրների կարգավորմամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության այս դիրքորոշումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ՄԱԿ անվտանգության խորհրդում Հայաստանի ձախողված ներկայությունը։

Մինչ հանրությունը քննարկում է, թե ինչպես Հայաստանը չկարողացավ տեղ հասցնել Արցախի համար կարևորագույն խնդիրների քաղաքական և հումանիտար հարցերի լուծման իր տեսլականը, «Ապրելու երկիրն» անդրադառնում է, որ հարցի լուծումը միայն մեկ ձևով է հնարավոր Երևանում, այն էլ իշխանափոխության միջոցով, ցանկացած այլ տարբերակ փակուղի է տանելու հանրությանը։ Մինչ մենք փորձում ենք տրամաբանության և ողջամտության հատիկ գտնել գործող վարչախմբի գործողություններում, նրանք շարունակում են իրենց դավաճանական քաղաքականությունը և հենց սա էլ նկատի ունի «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահը։

Անահիտ Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular