ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՛չ հեռախոսազանգ, ո՛չ տեսակապ, հայրիկից նորություն ստանում ենք միայն ԿԽՄԿ միջոցով. Խաչատրյանի դուստր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՄԻՊ-ն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ Վագիֆ Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը:

MediaHub-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերան նշեց, որ ծանոթ է այդ հայտարարությանը: Իր կողմից էլ շեշտեց՝ Բաքվի կողմից նշված բոլոր հանցագործությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ իր հոր նկատմամբ միջազգային բազմաթիվ նորմեր են խախտվել:

Նա ասաց, որ Վագիֆ Խաչատրյանի մասին նորություն ստանում են միայն Կարմիր Խաչի միջոցով: 

«Նա հիմա գտնվում է Բաքվի մեկուսարանի բուժական բաժանմունքում, վիճակը բավարար է, դեղեր է ընդունում, սակայն մենք գիտենք և նաև բժիշկն է հաստատել, որ նման հիվանդության ժամանակ գոյություն չունի դեղ, որը կառող է օգնել»,- պատմեց Վերան:

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվում էր Հայաստան, որտեղ պետք է անհապաղ սրտի վիրահատության ենթարկվեր, երբ նրան առևանգեցին: Եվ հիմա  Բաքվում, փաստացի, ասում են, որ դրա կարիքը չկա: 

«Հայրիկիս հետ խոսում ենք նամակագրոիթյան միջոցով՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ և իրենց տված տեղեկություններով գիտենք իր վիճակի մասին: Հեռախոսազանգ կամ տեսակապ դեռևս չի եղել: Անհամբեր սպասում ենք»,- հավելեց Վերան:

Գեղեցիկ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular