ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ համայնքն Արգենտինայում բողոքի ակցիա է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած համերգի ընթացքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Բուենոս Այրեսի հայ համայնքի անդամներն օրերս բողոքի ցույց են անցկացրել քաղաքի Globe Theatre-ում Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված համերգի ժամանակ։ Այն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան և Ադրբեջանի ու Արգենտինայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակի առթիվ է եղել։

Հայ երիտասարդների միության և Արգենտինայից հայ գաղթականների ներկայացուցչական ասոցիացիայի (ARAMA) կազմակերպած ակցիան տեղի է ունեցել ռասիստ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի միջոցառման ընթացքում։ Վերջինս ժամանակին հրաժարվել է բեմ դուրս գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ։

«Ողբերգական համերգ. Ադրբեջանն Արցախի Հանրապետությունում պահում է 120.000 պաշարված հայերին առանց սննդի, դեղորայքի, բժշկական օգնության և վառելիքի հասանելիության։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ դա ցեղասպանություն է»,- նշված է ակցիայի մասնակիցների տարածած հաղորդագրության մեջ:

Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Ռամզի Թեյմուրովը վիրավորանքներ է ստացել ցուցարարներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular