ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչաճառային ապտակ ՄԱԿ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է՝ երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ պահանջով տեղի ունեցավ հատուկ նիստ, որտեղ, իբր, թե, պետք է քննարկվեր Արցախում ստեղծված վիճակը և Լաչինի միջանցքի արգելափակման թեման։ Առաջին հայացքից թվում էր, թե ՀՀ իշխանությունները փորձում են հարցը միջազգային այդ կարևորագույն հարթակում բարձրաձայնել և խնդրին ինչ-որ կարգավորում տալ, քանի որ արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր Արցախում տեղի ունեցող դասական ցեղասպանություն է։ Բարձրացնելը բարձրացրեցին, անգամ բավական ծավալուն քննարկում տեղի ուենցավ, բայց այդ ամեն ինչը կենացային մակարդակից ու հորդոր-կոչային ֆորմատից այն կողմ չանցավ։

Ըստ էության՝ նման որակի քննարկումը կանխատեսելի էր, երբ ՀՀ-ն ով փաստացի հրապարակավ ու հնարավոր բոլոր հարթակներում խոսում է, որ Արցախը (իրենց բառերով ասաված՝ Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի մի մաս է, հանդիսանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մասը ու հիմա հանկարծ փորձում է արցախահայության ցեղասպանության ենթարկվելու հանգամանքը բարձրացնի ՄԱԿ-ի ամբիոնից։ Սա փաշինյանական ծաղրածությունից ու շոումենության մերօրյա հերթական ներկայացումն էր, որով նա փորձեց ցուցադրական ասել, որ՝ «էլ ի՞նչ անեմ, տեսնում եք՝ ինչքան ձևաչափ ու տարբերակ կար փորձեցի, էլ ինձ չմեղադրեք»։ Սա կարող եք համարել Նիկոլի առաջիկա խոսակցությունից մի փոքր կտոր, որ նա կհամեմի ստի ու ցինիզմի հերթական պորցիայով։ Ստացվում է՝ Նիկոլը մի ձեռքով Ալիևին ասում է Արցախդ քոնն է, մյուս ձեռքով փորձում արհեստական իմիտացիաներ ստեղծել, որ ներքին հարթակում իր համար դիվիդենտ ապահովել (հատկապես՝ սա Փաշինյանի ու նրա շայկայի համար կարևոր է Երևանի ընտրություններին ընդառաջ)։

Ինչ վերաբերվում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին և ընդհանրապես միջազգային հարթակի տրամաբանությանը, ապա դա կանխատեսելի սցենար էր, քանի որ ՀՀ-ի նման անվարկանիշ ու ոչ գործընկերային պահվածք ունեցող երկրի, նման վերաբերմունքի արժանացնելը, ամբողջությամբ կանխատեսելի էր, բացի դրանից այստեղ կարևոր է նաև հաշվի առնել տվյալ պետությունների անձնական շահերն ու ամբիցիաները ոչ միայն զուտ տարածաշրջանային, այլև գոեպոլիտիկ առումով։ Բանն այն է, որ ներկայումս ուկրաինական ճակատում տեղի ուենցող զարգացումների ֆոնին ամեն ինչ հաշվարկվում ու նախապես դասավորվում է, ամբողջովին այլ «ռասկլադով», և բանական տրամաբանություն ունեցող մարդկանց մոտ ի սկզբանե կանխատեսելի էր այդօրինակ պահվածքը։

Բացի դրանից, ՄԱԿ-ի կողմից  ՀՀ-ին հասցված կոչաճառային ապտակը հերթական անգամ ապացուցեց, որ գործ ունենք գերտերությունների համար խաղահրապարակ հանդիսացող մի «բեսեդկայի» հետ, որտեղ իրենց կողմից 70 տարուց ավել հորջորջվող «մարդու իրավունքներն» ու «կյանքի իրավունք» տերմինների վրա հենց առաջին հերթին իրենք թքած ունեն, և 2023-ին օրը ցերեկով սովիծ մահացող մարդու կյանքը նրանց համար ոչ մի գրոշ չարժե, կարևորը նորին մեծություն աշխարհաքաղաքական շահերն են, թե չէ՝ մարդու կյանք, երեխայի անվտանգություն, սոված հղի և այլն, դրանք ձևականություններ են ՄԱԿ-ի նման «լուրջ» կառույցի համար։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular