ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում հայկական բանակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանի զինված ուժերում երեք մահ է եղել, երեքն էլ խաղաղ պայմաններում։ Վերջին դեպքը 5 օր առաջ էր, երբ Պաշտպանության նախարարությունը գուժեց, որ դեռ չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել Շիրակի մարզի Բենյամին գյուղից Գրանիկ Խնկոյանը, որն այս տարվա հունվարին էր զորակոչվել։

Դրանից մեկ օր առաջ նույն զորամասում էլ, ըստ քննչական կոմիտեի, ինքնասպան էր եղել մեկ այլ զինծառայող՝ Ժորա Կարապետյանը։ Եվս մոտ երկու շաբաթ առաջ էլ սպանվել էր զինծառայող Մուրադ Գրիգորյանը։ Պաշտպանության նախարարությունից նախ հայտարարեցին, թե զինվորին ինքնասպանության են հասցրել, իսկ մի քանի օր անց, տեղեկությունը խմբագրեցին, թե Մուրադին սպանել է ծառայակիցը՝ վիրավորանքի պատճառով։

Իսկ երեկ ադրբեջանցի զինծառայողները հայ պահեստազորային են ձերբակալել. Գագիկ Աշոտի Ոսկանյանին։ Ըստ պաշտոնական տեղեկությունների մոլորվել և հայտնվել է ադրբեջանական տարածքում, որտեղ էլ նրան վիրավորել, ձերբակալել և տարել են անհայտ ուղղությամբ, ընդ որում այս տեղեկությունը Բաքուն օգտագործել էր Հայաստանի դեմ հերթական մեղադրանքներ տեղալու, Հայաստանի զինված ուժերին դիվերսիոն ներթափանցման փորձի մեջ մեղադրելու համար։

Նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարություն տեղափոխելով՝ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե բանակում լուրջ բարեփոխումներ են իրականացվելու։ Որևէ բարեփոխման, առնվազն 44-օրյա պատերազմից հետո, հայկական բանակն այդպես էլ չի տեսել, փոխարենը տեսել է ստեղծված արատավոր բարքերի առավել խորացում, հովանավորչություն, մահերը կոծկելու փորձեր և տեղեկությունները հանրությունից թաքցնելու դեպքեր, ինչը վկայում է, որ Հայաստանի գործող իշխանությունները պարզապես պատերազմ են հայտարարել բանակին, թքած ունեն ամեն ինչի և առաջին հերթին երկրի պաշտպանունակության վրա և փորձում են ոչ միայն բանակն, այլ նաև պետական այլ ինստիտուտներն օգտագործել բացառապես մեկ նպատակով՝ սեփական իշխանությունն ամեն գնով երկարաձգելու, իսկ Հայաստանի Հանրապետությունն օրեցօր ավելի է գլորվում անդունդը՝ դրանից բխող ամենածանր հետևանքներով։

Նարե Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular