ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի միջանցքի ապաշրջափակում. Լավրովը եւ Բայրամովը բանակցություններ են վարել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային առավել արդիական օրակարգի շուրջ:

Հատկապես շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության շուտափույթ ապաէսկալացիան, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակումը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիր կատարման անայլընտրանքայնությունը՝ Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։ Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության շուրջ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular