ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ փոխարտգործնախարարը եւ ՀՀ դեսպանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում եւ Արցախի շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը օգոստոսի 14-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը, ներառյալ քաղաքական երկխոսության առաջմղումը բոլոր մակարդակներում եւ տնտեսական կապերի ամրապնդումը։

Քննարկվել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջացքում եւ ընդհանրապես Արցախի շուրջ։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածությունների ողջ համալիրն անշեղորեն իրագործելու կարեւորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular