ՌԴ փոխարտգործնախարարը եւ ՀՀ դեսպանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում եւ Արցախի շուրջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը օգոստոսի 14-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը, ներառյալ քաղաքական երկխոսության առաջմղումը բոլոր մակարդակներում եւ տնտեսական կապերի ամրապնդումը։
Քննարկվել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջացքում եւ ընդհանրապես Արցախի շուրջ։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածությունների ողջ համալիրն անշեղորեն իրագործելու կարեւորությունը։