ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը. Արցախում դեմ են Աղդամի ճանապարհին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով ռուսական պետական համակարգի անանուն աղբյուրին, հայտնում է, թե Ռուսաստանն առաջարկել է բացել Աղդամի և Լաչինի ճանապարհները, որին սկզբում համաձայն էին ադրբեջանական և ղարաբաղյան կողմերը։

Տարածաշրջանային իրավիճակին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր սկզբում բացել Աղդամի ճանապարհը, այնտեղով Կարմիր խաչի մեքենաները Լեռնային Ղարաբաղ կմատակարարեին ինչ անհրաժեշտ է, իսկ մեկ օր անց, ըստ Մոսկվայի առաջարկի, կբացվեր Լաչինի ճանապարհը։ «Նման տարբերակը բարձր աստիճանի պատրաստավածության էր բերված»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը։ Բայց, նրա խոսքով, Ղարաբաղի հայերը պայման են դրել, որ Լաչինը բացվի ոչ թե մեկ օր հետո, այլ միաժամանակ, իսկ հետո պահանջել են, որ Աղդամով ադրբեջանական ապրանքներ չմատակարարվեն։

Այնուհետ տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը և փոխզիջումը տեղի չունեցավ։ «Կոմերսանտի» զրուցակցի փոխանցմամբ, Մոսկվայում իրավիճակը շատ լուրջ են գնահատում և համարում են, որ Բաքուն հակված չէ զիջումների։ «Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որ ձեռնարկում ենք մենք, արևմտյան, միջազգային կազմակերպությունները, ոչ մի բանի չեն հանգեցնում. Բաքուն հետ չի գնում», - ասել է պաշտոնյան, հավելով, որ Ղարաբաղի իշխանությունները ևս համառում են, մասնավորպես, մերժել են Աղդամի ճանապարհն օգտագործելու տարբերակը։

Ըստ Ռուսաստանի պաշտոնյայի՝ ամեն դեպքում Աղդամի ճանապարհը բացվելու է։ Հայաստանի իշխանություններն առայժմ հարկ չեն համարել արձագանքել այս տեղեկությանը, Արցախից էլ նշում են, թե Լաչինի անխափան աշխատանքից հետո միայն կարող են քննարկել այլընտրանքային տարբերակներ։ Ստեփանակերտը նշում է, թե գոյություն ունի եռակողմ հայտարարություն, որտեղ սևով սպիտակի վրա ամրագրված է Լաչինի միջանցքի բաց լինելու հանգամանքը, իսկ Աղդամի միջանցքի մասին ոչ մի խոսք չկա։ Ադրբեջանը շրջափակման վերջին շրջանում, երբ տոտալ արգելափակել է Արցախը, անընդհատ առաջ է մղում Աղդամի ճանապարհով բեռներ տեղափոխելու անհրաժեշտության մասին։

Աղդամով որևէ բեռի փոխանցումը վտանգում է Արցախի ինքնիշխանությունը, Արցախին կախվածության մեջ դնում Ադրբեջանի կամքից։ Հենց սա է, որ գիտակցում են արցախցիները։ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» շաբաթներ առաջ արգելափակոց էր դրել Աղդամի ճանապարհին՝ ցույց տալով, որ մտադիր չեն որևէ կերպ ընկրկել։ 

Կարեն Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular