ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղարկում են 2021-ի ընտրությունների սցենարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած երկրում ստեղծված գերծանր իրավիճակին, Արցախյան 8-ամսյա բլոկադային, իշխանություններն ինքնամոռաց վակխանալիայի մեջ են և գլխապատառ նախապատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին։ Ավելին, արդեն պարզ է, որ իշխանությունը, ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ ընտրություններին հաղթանակ տանելու նպատակով։  

Եթե հարցը դիտարկենք գլոբալ տեսակետից, ապա միանշանակ է, որ ընտրական գործընթացի ընդհանուր տրամադրությունն այն է, որ երկրում ստեղծված գոյաբանական սպառնալիքների պայմաններում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունն անիմաստ է, որ իշխանությունը, միևնույն է, վարչական ռեսուրսներով հաղթելու է դրանցում և, որ պետք է կենտրոնանալ ավելի կարևոր, առաջին հերթին՝ Արցախի խնդրի վրա։

Ըստ էության՝ նշված փաստարկները հիմնազուրկ չեն, քննարկելի են, մյուս կողմից, սակայն, հիմնավոր է նաև այն թեզը, որ ընտրություններում Տիգրան Ավինյանի հաղթանակը, առաջին հայացքից՝ կապ չունենալով Արցախի հետ, իրականում ուղղակիորեն ազդելու է առաջին հերթին՝ Արցախի հարցի վրա՝ դրա ոչ հայանպաստ լուծման երաշխավորված հեռանկարով։ Շատ կարևոր է ընդգծել, որ այստեղ խնդիրն այն է, որ անկախ նրանից, թե ինչպես են մատուցվում ընտրությունները (հիմնականում իշխանական քարոզչականները շեշտում են, որ այն զուտ կառավարչական-վարչարարական պաշտոնյայի ընտրություններ են), սակայն դրանց համատեքստը միանշանակ քաղաքական է՝ նույնքան քաղաքական հետևանքներով։

Ինչպես հայտնի է՝ ցանկացած ընտրություն իշխանության համար վստահության հանրաքվեի նշանակություն ունեն, մի յուրահատուկ տեքստ է։ Բնականաբար պարզ է, որ Երևանում, որտեղ կենտրոնացած է ՀՀ բնակչության շուրջ կեսը և ակտիվ հանրային կյանքի գերակշիռ մասը, սեպտեմբերի 17-ին նախատեսվող ընտրություններն առաջին հերթին Փաշինյանի վստահության մասին են։ Դա է պատճառը, որ անգամ ներքին հակասությունների պարագայում, անձնական խնդիրներ ունենալով Ավինյանի հետ՝ Փաշինյանն արդեն իսկ անում է և անելու է առավելագույնը՝ ընտրություններում հաղթելու համար:

Հենց դրանով է պայմանավորված, որ ողջ վարչական համակարգը գործի է դրված և մարզերում երևանաբնակների ցուցակներ են մշակվում, ավելի կոնկրետ հստակ գրաֆիկ են կազմել, թե ով որտեղից ինչ որակի ձայներ պետք է ապահովի։ Ավելին, այս օրերին մարզային պատգամավորներին խստիվ հանձնարարված է գտնվել տեղում ու ապահովել տեղի ունեցող գործընթացի նորմալ ու կանոնակարգված աշխատանքը։

Ասվածն ամփոփելով, նշենք մի կարևոր բաղադրիչ․ քննարկման ենթակա չէ այն դրույթը, որ Նիկոլն ամենալկտի կերպով խաբել է հասարակությանը՝ մոլորեցնելով՝ խլել է նրանից իշխանությունը, և այդ իշխանությունն օգտագործելով՝ այսօր անում է այն ամենի հակառակը, ինչի համար 2021-ի ընտրություններում վստահության քվե է ստացել ու ցինիկաբար թռել «բազարից», հիմա փորձում է նման մի սցենար խաղարկել Երևանի պարագայում։ Այլ կերպ ասած՝ Նիկոլի այսօրվա էլեկտորալ մանդատը, որով նա արդարացնում է իր՝ իշխանությունը պահպանելը, միանգամայն բովանդակազուրկ է և կեղծ: Իրականում նա ոչ թե ժողովրդի իշխանության կրողն է, ինչպես ներկայացնում է, այլ ժողովրդից իշխանություն խլողն ու պետականությունը տապալողը:

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular