ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանցիները չեն հավատում, որ ընտրություններն արդար կլինեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չի հավատում, որ սեպտեմբերի 17-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրությունները կարող են արդար լինել։ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան» ներկայացրել է Երևանն ավագանու ընտրություններին ընդառաջ. երևանցիների շրջանում արված հարցման արդյունքները։ Հարցվածների միայն 16,1 %-ն է միանշանակ պատասխանել, որ լինելու են արդար ընտրություններ, իսկ 28,9 %-ը «այո» է պատասխանել այդ հարցին, «ոչ» նշել է 19,5 %-ը, «միանշանակ՝ ոչ»՝ 32,1 %-ը։

Փաստացի երևանցիների մեծամասնությունը 51,6 %-ը վստահ է, որ ընտրությունները չեն կարող արդար անցնել։ Գործող իշխանություններն էլ առանձնապես ջանք չեն գործադրում համոզելու ընտրությունների արդար անցկացման իրենց պարտավորության մասին։

Վարչական ռեսուրսի չարաշահումները, տեղական կրիմինալին և օլիգարխներին ընտրարշավին ներգրավելը և տարբեր օդիոս կերպարներին պարտադրելը Տիգրան Ավինյանի համար ձայն բերելու, վկայում են, որ երևանցիների մեծամասնությունն իսկապես ճիշտ է գնահատում առկա իրողությունները։ Ի դեպ, բոլոր այն նախկին իշխանությունների ներկայացուցիչները, օլիգարխներն ու տեղական հեղինակությունները, որոնք հրաժարվում են քաղաքապետի ընտրություններում աջակցել իշխանության թեկնածուին, արդեն իսկ խնդիրների են բախվում օրենքի հետ։ Մասնավորապես, հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանին և նրա ընտանիքի անդամներին են հրավիրել գլխավոր դատախազություն՝ նրանց գույքի մի մասն ապօրինի ճանաչելով։ Հայրապետյանը բազմիցս նշել է, թե մտադիր չէ որևէ կերպ աջակցել գործող իշխանություններին։

Ալլա Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular