Երևանցիները չեն հավատում, որ ընտրություններն արդար կլինեն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չի հավատում, որ սեպտեմբերի 17-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրությունները կարող են արդար լինել։ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան» ներկայացրել է Երևանն ավագանու ընտրություններին ընդառաջ. երևանցիների շրջանում արված հարցման արդյունքները։ Հարցվածների միայն 16,1 %-ն է միանշանակ պատասխանել, որ լինելու են արդար ընտրություններ, իսկ 28,9 %-ը «այո» է պատասխանել այդ հարցին, «ոչ» նշել է 19,5 %-ը, «միանշանակ՝ ոչ»՝ 32,1 %-ը։
Փաստացի երևանցիների մեծամասնությունը 51,6 %-ը վստահ է, որ ընտրությունները չեն կարող արդար անցնել։ Գործող իշխանություններն էլ առանձնապես ջանք չեն գործադրում համոզելու ընտրությունների արդար անցկացման իրենց պարտավորության մասին։
Վարչական ռեսուրսի չարաշահումները, տեղական կրիմինալին և օլիգարխներին ընտրարշավին ներգրավելը և տարբեր օդիոս կերպարներին պարտադրելը Տիգրան Ավինյանի համար ձայն բերելու, վկայում են, որ երևանցիների մեծամասնությունն իսկապես ճիշտ է գնահատում առկա իրողությունները։ Ի դեպ, բոլոր այն նախկին իշխանությունների ներկայացուցիչները, օլիգարխներն ու տեղական հեղինակությունները, որոնք հրաժարվում են քաղաքապետի ընտրություններում աջակցել իշխանության թեկնածուին, արդեն իսկ խնդիրների են բախվում օրենքի հետ։ Մասնավորապես, հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանին և նրա ընտանիքի անդամներին են հրավիրել գլխավոր դատախազություն՝ նրանց գույքի մի մասն ապօրինի ճանաչելով։ Հայրապետյանը բազմիցս նշել է, թե մտադիր չէ որևէ կերպ աջակցել գործող իշխանություններին։
Ալլա Գևորգյան