ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու ընտրությունները գնալով ավելի հետաքրքիր և թեժ են դառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրությունները գնալով ավելի հետաքրքիր և թեժ են դառնում։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը՝ 2021 թվականին սեփական կողմնակիցների կողմից դավաճանվել և հեռացվել էր քաղաքապետի պաշտոնից, երեկ տեսաուղերձ է հրապարակել և հայտնել, որ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, ընդ որում մասնակցության համար Մարությանն ընտրել է ոչ թե հայտնի որևէ կուսակցություն և նրա ցուցակով մասնակցելու, այլ «Ազգային առաջընթաց» կոչվող կուսակցությունը, որն ընդամենը հասցրել էր մասնակցել 2021 թվականի ընտրություններին՝ չափազանց ցածր տոկոսներ հավաքելով։

Ըստ էության, այս անգամ այս կուսակցությունը ռեալ շանսեր ունի լուրջ արդյունք ցուցաբերելու, և խնդիրը, ոչ թե ամենևին էլ կուսակցությունն է, կամ նրա գաղափարախոսությունը, այլ որ ցուցակն առաջնորդելու է հենց՝ Հայկ Մարությանը։ Իր պաշտոնավարման ընթացքում՝ թերություններին զուգահեռ, Մարությանը բավականին պարկեշտ քաղաքական գործիչ է համարվում և իսկապես կարող է լուրջ մարտահրավեր նետել գործող իշխանություններին։

Երեկ հայտնի է դարձել, որ ավագանու ընտրություններին մասնակցելու է «Մայր Հայաստան» շարժումը, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Գրեթե մեկ տասնյակ կուսակցություններ արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են Երևանի քաղաքապետի ընտրություններին և նրանց մի մասը, իհարկե, փաշինյանական իշխանության ներկայացուցիչներ են, կամ էլ փսևդոընդդիմադիրներ, որոնց նպատակն իրականում ձայների փոշիացումն է, սակայն թե՛ Մարությանը, թե՛, օրինակ, «Ապրելու երկիր» կուսակցությունը և այլ քաղաքական ուժեր կարող են ռեալ մրցակցություն ապահովել, իսկ վերջում արդեն իշխանափոխություն իրականացնել Երևանում, ուստի, բնավ էլ զարմանալի չէ, որ երեկ Մարությանի հայտարարությունից հետո, իշխանական քարոզիչների մի ամբողջ կոհորտա նետվեց Մարությանին սևացնելու և վարկաբեկելու գործին։ 

Անի Մուսաելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular