ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցում ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները սրվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի շուրջ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հակասությունները գնալով սրվում են։ Եթե Ռուսաստանն՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության պետ Դենիս Գոնչարի, օրերս հայտարարել էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ չեն համապարփակ խաղաղության պայմանագրի, քանի որ հարկավոր է հաշվի առնել բազմաթիվ նրբություններ, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների պատրաստակամությունը, ապա Արևմուտքն ավելի շատ է պարտադրում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել, ընդ որում, հաշվի առնելով առկա իրողությունները՝ ոչ ի նպաստ Հայաստանի։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի, Բաքվի հետ խաղաղության համաձայնագրին հասնելու համար։ Պատասխանելով Մոսկվայից հնչող տեսակետին, թե հապճեպ պատրաստված հում խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի, Միլլերը կրկին հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է՝ չնայած այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած այլ երկրի մեկնաբանություններին։

Միացյալ Նահանգների պետդեպի ներկայացուցչի ջղաձիգ վարկը վկայում է, որ ռուսական ակտիվությունը կարգավորման գործընթացում չափազանց մտահոգում է Վաշինգտոնին, և, ըստ էության, Ռուսաստանին հայտարարում է, թե այս հարցում կողմ չի հանդիսանում, մինչդեռ բոլորին հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրվել է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, այլ նաև Ռուսաստանի միջև, ուստի և կարգավորման գործընթացում առանցքային դերը որքան էլ Միացյալ Նահանգներն ու Հավաքական Արևմուտքը փորձեն նսեմացնել, պատկանում է Ռուսաստանին։

Այս օրերին Արևմուտքը փորձում է կրկին նոր ճնշումների ենթարկել Հայաստանին, ընդ որում դրա համար օգտագործելով հենց Թուրքիայի գործոնը։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքքան Ֆիդանի հետ, քննարկել Հայաստան-Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Այդ հեռախոսազրույցից հետո Ֆիդանը հայտարարել է, թե տարածաշրջանում կարգավորման գործընթացներն արագանում են, իսկ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը պետք է զուգահեռ ընթանա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ 

Սերինե Ղազինայն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular