ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Սմբատյանի դեմ դաժան վերաբերմունքը ցնցել է անվանի մարդկանց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրությանը ծանոթ և հարգանքի արժանի բազմաթիվ մարդիկ այս օրերին պարզապես ցնցված են՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանքի կապակցությամբ։ Սմբատյանը, ինչպես նաև նրա հայրը՝ դեսպան Արմեն Սմբատյանը, ոմն գործարար Արման Պետրոսյանը, կալանավորված են և նրանց մեղադրում են խարդախության մեջ։

Ըստ էության, նույնիսկ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, եթե, ինչ-որ մեկն էլ մեղավոր է այդ խարդախության մեջ, ապա դա բնավ էլ Սերգեյ Սմբատյանը չէ և նա, ըստ գործի նյութերի, պարզապես ստորագրել է իր հոր հրամցրած փաստաթղթերը, ուստի և նրա նկատմամբ նման խիստ և չափազանց ծանր խափանման միջոց ընտրելն ընդամենը վրեժխնդրության դրսևորում է գործող իշխանությունների կողմից։

Բնականաբար, մի խումբ անվանի բժիշկներ Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով և միջնորդությամբ դիմել են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Մեկ այլ դիմում էլ ներկայացրել են Հայաստանի առաջատար մարզիկները, ինչպես օլիմպիական չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Արմեն Նազարյանը, գրոսմաստեր Տիգրան Պետրոսյանը, աշխարհի իննակի չեմպիոն, բռնցկամարտիկ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը, Ամոյան եղբայրները և այլ հայտնի մարզիկներ։

Գործող իշխանությունները վաղուց ապացուցել են, որ իրենց հակառակորդների դեմ պայքարում, կամ էլ հանրային հնչեղություն ունեցած գործերով շոու ապահովելու նպատակով չեն խորշի ոչնչի առջև, այդ թվում նաև աշխարհահռչակ անձանց կալանավորելու։ Ամենևին չցանկանալով խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, չենք ուզում նշել, թե Սմբատյաններն այս գործով անմեղ են։ Թերևս, սակայն, բոլոր գործով մասնագետները նշում են, որ այս դեպքում, ինչպես նաև բազմաթիվ այլ դեպքերում, հնարավոր էր խափանման այլ, կալանքի հետ կապ չունեցող միջոցներ ընտրել, նույնիսկ տնային կալանք, կամ գրավ կիրառել, այդ պարագայում, օրինակ, Սերգեյ Սմբատյանը ստիպված չէր լինի իր ազատ ժամանակն անցկացնելու ճաղերի ետևում, այլ կզբաղվեր իր սիրած աշխատանքով՝ հետագայում Հայաստանին նորանոր հաջողություններ բերելով։ Իշխանությունների վարքը ոչ այլ ինչ է, քան պարզ վրեժխնդրություն և փնթի շոու։

Անահիտ Մախսուդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular