ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի միակ հույսը հասարակության պառակտումն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի բնակչության 94,4 %-ն ընդունելի չի համարում Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության փոքրամասնության պլանավորումը։ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան» օրերս հրապարակել էր իր հարցման արդյունքները, որոնք չափազանց ուշագրավ են հատկապես Արցախի հարցի վերաբերյալ հանրային ընկալումներում։ Հայաստանի բնակչության ընդամենը 1,1 %-ն է նշել, որ իրենց համար միանշանակ ընդունելի է Արցախի բնակչության փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում և 2,7 %-ը նշել է, որ ավելի շուտ ընդունելի է, 5,5 %-ը նշել է, որ ավելի շուտ ընդունելի չէ և 88,9 %-ը միանշանակ ընդունելի չի համարում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

Ի դեպ նախորդ հարցման արդյունքում, որ տեղի էր ունեցել մայիսին, այդ տարբերակը ժխտել էին հարցվածների 86 %-ը, փաստացի 8 %-ով ավելացել է Հայաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք դեմ են Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելուն։ Ցուցանիշի փոփոխության պատճառը, ըստ փորձագետների, Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար, ծայրահեղ ծանր իրավիճակն է։ Այս հարցումը հերթական անգամ վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած Խաղաղության դարաշրջանը վաղուց ձախողվել է։

Մինչ փաշինյանական իշխանությունն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս և հայտարարում, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններում իրենք քվե են տվել խաղաղության դարաշրջան հաստատելու համար, Հայաստանի հանրությունը պարզապես Փաշինյանին ցույց է տալիս իր տեղը։ Իհարկե՝ օբյեկտիվորեն հարց է առաջանում, թե ինչու՞ նման պայմաններում հանրությունը դեռևս հանդուրժում է Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանության ղեկին։ Պատճառը, թերևս նաև ընդդիմության ամորֆ գործողություններն են, ոչ բավարար չափով պայքարը և նաև պայքարի իրական ուղենիշներ չներկայացնելը, այլապես հասարակությունն իսկապես կարող է կոնսոլիդացվել և միահամուռ հեռացնել դավաճան և ապիկար իշխանություններին։

Թերևս, այդ հանգամանքով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են հանրային պառակտումն ավելի խորացնելու, իրենց սպասարկուների և քարոզչամիջոցների միջոցով փորձում անընդհատ տարանջատումներ մտցնել հայաստանցի և ղարաբաղցի, տարանջատումներ մտցնել Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների միջև, տարանջատումներ մտցնել՝ սոցիալական, կրոնական, գենդերային հատկանիշներով։ Փաշինյանը 5 տարվա իշխանության ընթացքում ապացուցել է, որ կարող է մնալ իշխանության ղեկին՝ հասարակությանը միայն սևերի և սպիտակների բաժանելով, այլ տարբերակ իշխանությանը մնալու նա պարզապես չունի, ուստի և հենց ինքն էլ ամեն ինչ անում է այդ տարանջատումը խորացնելու համար։

Մարիա Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular