ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդավարության բաստիոնի» կալանավորները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի քանի օրից կլրանա Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքի երկու ամիսը։ «Ժողովրդավարության բաստիոն» հռչակած ու իր ողջ քաղաքական կարիերան ստի ու կեղծիքի վրա կառուցած Նիկոլ Փաշինյանը, փաստացի կալանավորել ու ազատությունից զրկել է երկրի ընդդիմության առանցքային դերակատարներից մեկին, ով միաժամանակ հանդիսանում է ՀՀ ամենախոշոր կուսակցության փոխնախագահը։

Շատ կարևոր է արձանագրել, որ Աշոտյանի նման քաղաքական «ծանր քաշային» գործիչը փակի տակ է պահվում, ու կարծես, իշխանություններին հաջողվում է  իրենց խուլիգանական ու այլանդակ գործողություններով բոլորին մեսիջներ հղել առ այն, որ իրենք կարող են քաղաքական ու ռազմական ամենալուրջ գործիչներին ուղղակի «փակել» ու  նույն ձև կարող են վարվել նաև իրենց մյուս ընդդիմացողների հետ։ Ու այստեղ հատկանշականն այն է, որ մինչ այս պահը փաշինյանական ցանկությունները, ըստ էության, ստացվում են․ նրան հաջողվում է բլոկել ու լռեցնել իրեն քաղաքականապես «հերձողներին»։ Չնայած Աշոտյանի պարագայում «լռեցնել», որպես այդպիսին դժվար է ասել, քանի որ նա ֆիզիկապես է գտնվում անազատության մեջ, իսկ փակ սենյակում ու միայնակ նա ավելի խորքային ու ակադեմիական հոդվածներով կարողանում է քաղաքական օրակարգում իր ձայնը բարձրացնել ու ըստ արժանվույն ասել իր ասելիքը։

Հավելենք, որ չնայած այն փաստին, որ Աշոտյանը ՀՀ քաղաքական դաշտի «ծանր հրետանիներից» է և ունի միջազգային բավական խորքային ու լայն կապեր (Եվրոպական կառույցների հետ բազմամյա աշխատանքը, ՀՀԿ միջազգային գործընկերային հարաբերությունները, ԵԺԿ կապերը և այլն), այնուհանդերձ միջազգային գործընկերները, նույնպես, ոչ պատշաճ արձագանքեցին ու գնահատականներ փաստացի չհնչեցրեցին նրա կալանավորման հետ (բացառությամբ մի քանի թեթև, «գալոչկայի» համար արված կոչերն ու հայտարարությունները)։

Ըստ էության՝ Աշոտյանը ՀՀ-ում միակ քաղբանտարկյալը չէ, այդ շարքից է նաև Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ում շուրջ 1 տարի 8 ամիս Փաշինյանը պահում է անազատության մեջ, ըստ էության նրա համար, որ ընտրությունների ժամանակ դաշն չմտավ իր ղեկավարած շայկային։ Ասլանյանը, ում «հոդվածը» առավելագույնը սահմանում է 4 տարի ազատազրկում, դեռևս առանց դատ ու դատաստանի, անգամ առանց դատական նիստերի, փակի տակ է շուրջ երկու տարի։ Ու սա մերօրյա Հայաստանի առօրյայից մի դրվագ է։ Եթե հավելենք, մոտ մեկ տասնյակից ավել բարձրաստիճան զինվորականներին ու գեներալներին, որոնք այս կամ այն շինծու գործերով, այս կամ այն տարածքը «հանձնելու» պատրվակով անազատության մեջ են, պատկերը կդառնա հավաքական ու ամբողջական։ 

Աներկբա է, որ տրամաբանող ու իրավիճակը ռեալ գնահատող յուրաքանչյուրիս պարտքն է պարբերաբար ու անընդհատ բարձրաձայնել ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության փաստի մասին, շեշտել, թե ինչ որակի ապօրինություններ ու այլանդակություններ են իրականացվում իշխանությունների կողմից՝ ի դեպ ամենօրյա ռեժիմով, պետք չէ թույլ տալ ներքին դիմադրության վերացում, հակառակ պարագայում  հասարակական քաղաքական դաշտը վերջնականապես կամայանա ու կվերածվի մեռած մսի զանգվածի, իսկ վերը թվարկածները պետության վերջի փաստացի իրականցումը կազդարարի, չնայած, հանուն արդարության պետք է փաստենք, որ վերջին ավելի քան մոտ ենք քան երբևէ։

Արմեն Հովասափյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular