ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուրգեն Արսենյանի երազանքը դժվար կատարվի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, թե առաջիկայում փոխելու են Ռուսաստանում Հայաստանի դեսպանին, և Վաղարշակ Հարությունյանի փոխարեն նշանակելու են Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին։ Մեր տեղեկություններով՝ սա ավելի շուտ զոնդաժ է, քան իրականություն։ Արսենյանն ինքն է պարբերաբար մամուլի միջոցներով այս տեղեկությունները տարածում։ Մի կողմից նա փորձում է իր խմբակցության պարագլուխ Նիկոլ Փաշինյանին հիշեցնել, որ դեմ չէ Հայաստանից հեռանալուն, քանի որ վաճառել է Հայաստանում բոլոր բիզնեսները, իսկ ողջ գումարը ներդրել դրսում տարբեր բաժնետոմսերի մեջ։

Արսենյանը մի մարդ է, որն ավելի շատ զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ և համապատասխանաբար գումարներն էլ ներդրել է նման ընկերություններում։ Անշահախնդիր չէ նաև Գուրգեն Արսենյանի՝ հայ-թուրքական սահմանը բացելու լոբբինգը։ Մարգարայի հատվածում Արսենյանը զգալի հողատարածքներ է գնել և այժմ սպասում է, որ հայ-թուրքական սահմանը բացվի, որպեսզի կարողանա այդ հողակտրոները վաճառել բարձր գնով և ընդհանրապես իր ունեցած բոլոր բիզնեսները հանել Հայաստանից։

Մյուս կողմից Արսենյանը նման տեղեկություններ տարածելով՝ փորձում է հասկանալ, թե ինչ ռեակցիա կլինի Ռուսաստանում։ Ժամանակին, երբ Արսենյանը Ռոբերտ Քոչարյանի տրամադրության տակ էր, համարվում էր նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հովանավորյալը, զգալի բիզնեսներ է արել, նաև որոշակի կապեր ուներ Մոսկվայում, հատկապես «լիբերալ» թևի մոտ։ Հիմա այդ թևն ընդհանրապես գոյություն չունի, որևէ դերակատարում չունի ռուսական շրջանակներում, իսկ շատերն էլ հեռացել են Ռուսաստանից։ Ինքը՝ Արսենյանը, տևական ժամանակ զբաղված էր հակառուսական նարատիվներ տարածելով, և փորձում է հասկանալ, թե ինչպես իր նշանակման հնարավորությանը կարձագանքեն ռուսական շրջանակները։ Հատկապես կարող են լուրջ խնդիրներ առաջանալ ագրեմանի հետ կապված։

Ռուսաստանում բավականին լավ են գիտակցում, թե ով է Գուրգեն Արսենյանը, ինչ սկզբունքներ ունի և ընդհանրապես ինչով է զբաղված, հատկապես հաշվի առնելով վերջին շրջանի հայտարարությունները Ռուսաստանի վերաբերյալ։ Եվ այս կապակցությամբ Արսենյանը փորձում է իր համար որոշակի ապահովագրումներ ստանալ Ռուսաստանից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան պարզապես հասկացրել են, որ առանձնապես իրենից ոչինչ չի ներկայացնում և ռուսական կողմը բնավ էլ շահագրգռված չէ Վաղարշակ Հարությունյանին փոխարինել Գուրգեն Արսենյանով։ Այս տեղեկությունը հաստատում է նաև ռուսական «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը ՌԴ ԱԳՆ աղբյուրի մեկնաբանությունում. «Ռուսաստանում լիովին բավարարված են Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից և Արսենյանի հնարավոր նշանակումը դեսպանի պաշտոնում համարում են ոչ այլ ինչ, քան էժան խայծ։ Հավանաբար ինչ-որ մեկն ուզում է ռուս-հայկական հարաբերություններին վնաս հասցնելու հաշվին իր շահերն առաջ տանել։ Իհարկե, Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխությունը Երևանի բացառիկ իրավասությունն է, սակայն ռուսական կողմը լիովին բավարարված է Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից»,- ասել է աղբյուրը։

Աստղիկ Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular