ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական հարաբերությունները հերթական «փորձությունն» են անցնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական հարաբերությունները հերթական «փորձությունն» են անցնում։ Հայկական լոբբիի ազդեցությամբ՝ «Disney» ընկերությունը որոշել է չհեռարձակել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի մասին պատմող վավերագրական սերիալը, չնայած ավելի վաղ հաղորդվում էր, թե այն կցուցադրվի հոկտեմբերին Թուրքիայի հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ։

Թուրքական իշխանության գրեթե բոլոր մակարդակի ներկայացուցիչները, թերևս բացի Էրդողանից, արտահայտվել են «Disney» ընկերության որոշման կապակցությամբ, նույնիսկ հայ-թուրքական հարաբերություններում բանագնաց Սերդար Քըլըչն է անդրադարձել դրան, նշել, որ Երևանում «Նեմեսիս»-ին նվիրված հուշարձանի կառուցումը և հայկական լոբբիի ջանքերով նվիրված «Աթաթուրքի» ֆիլմի չեղարկումը վտանգում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը և բացասաբար ազդում բանակցային գործընթացի վրա։ Իհարկե՝ Հայաստանի գործող իշխանությունները բացարձակապես որևէ կերպ կապված չեն «Disney» ընկերության որոշման հետ, ավելի շուտ սա ԱՄՆ-ում ազդեցիկ հայկական լոբբիի աշխատանքի արդյունքն է, որ հերթական անգամ ցույց են տվել Թուրքիային իր տեղը։

Իհարկե գաղտնիք չէ, որ թուրքական իշխանությունները չափազանց մտահոգված են ԱՄՆ-ում հայկական լոբբիի ազդեցությունից, իսկ քայլն ապացուցում է, որ նրանց մտահոգություններն իսկապես տեղին են։ Թուրքական իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հետախուզության ղեկավար՝ Իբրահիմ Քալանը և այլոք դատապարտել են ««Disney»-ի այս քայլը, նաև կոչ արել բոյկոտել ընկերությանը Թուրքիայում։

Առաջիկայում ««Disney plus» ընկերությունը հայտարարություն է տարածելու Աթաթուրքի մասին ֆիլմի հեռարձակումը չեղարկելու կապակցությամբ։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հերթական հարվածը ստացավ, իսկ Թուրքիան էլ պարզորոշ կարող է հասկանալ, որ այդ գործընթացը բնավ էլ ամբողջությամբ իրենց ցանկությամբ չի իրականանալու։

Հայկ Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular