ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի կարկուտ Ալավերդիում․ մարդիկ ճանապարհ են փակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Լոռու մարզի Ալավերդի համայնքում և շրջակա՝ Օձուն, Աքորի, Հագվի գյուղերում տեղացած սարսափելի կարկուտի հետևանքով տեղի են ունեցել աներևակայելի չափերի հասնող ավերածություններ։ Մասնավորապես՝ մոտ 30 րոպե տեղացած գերխոշոր չափի կարկուտը վնասել է տների տանիքներն ու ապակիները, հողին հավասարեցրել արդեն հնձի ենթակա ցորենի դաշտերն ու մարդկանց այգիները։ Եթե փորձենք հավաքական գնահատական տալ, ապա բնակչության ողջ բերքը գրեթե 100 տոկոսով ոչնչացված է, այգիներում ոչ մի բանջարեղեն և միրգ գոյություն չունի։

Հավելենք նաև, որ բացի դրանից առանձնապես մեծ վնաս է հասցվել նաև շարժական փոխադրամիջոցներին, որոնք վնասվել են մոտ 50-70 տոկոսով (վնասվել է ավտոմեքենաների դիմացի և հետևի ապակիները, վնասվել ողջ մետաղական հատվածները)։ Այլ կերպ ասած մարդիկ կրել են աննկարագրելի չափերի վնասներ և առավոտվանից բավական անելանելի ու պատային իրավիճակում են։

Առավոտվանից չեն դադարում համայնքապետարան և ԱԻՆ ծառայություն ուղղված հեռախոսազանգերը, որով մարդիկ պատկան մարմիններին փորձում են ներկայացնել իրենց կրած վնասների չափերը և ծավալները, ոմանք ամբողջ արհավիրքը լուսանկարել և տեսանկարահանել են՝ տարածելով նաև սոցցանցերում։

Նշենք նաև, որ ներկայումս նախատեսվում է ստեղծել համայնքային հանձնաժողով, որը պետք է գնահատի վնասի չափերը, ոմանք արդեն գրանցվել են, սակայն, մեր տեղեկություններով, ոչ ոք հույս չունի թե ինչ-որ օգնություն կամ փոխհատուցում կլինի պետության կողմից, քանի որ մասնավոր զրույցներում մարդիկ ասում են, թե «եղունգ ունես՝ գլուխդ՝ քորի, մենք, մեր խնդիրները․ ով ա՞ մեր մատից փուշ հանել, որ հիմա հանեն»։

Ըստ էության՝ մարդիկ շվարած ու մոլորված չգիտեն՝ ինչպես կազմակերպեն ու լուծեն իրենց առաջ ծառացած այս հարցը, քանի որ խոսքը մի ահռելի ծավալի գումարի մասին է, իսկ շարքային գյուղացու համար համպատրաստից նման չափերի գումար հայթհայթելը գրեթե անհնարին է, իսկ ապառիկ կարգով թիթեղ ձեռք բերելն ունի իր բարդությունը․ մարդկանց մեծ մասը մեծ չափերի վարկերի տակ են, իսկ ոմանք ուղղակի «սև» ցուցակում են ոչ մի կոպեկ ստանալու հույս ու հնարավորություն չունեն։

Ստեղծված իրավիճակն, իրոք ողբերգական է, քանի որ տեղի ուենցած բնական աղետի հետևանքով մարդիկ ուղղակի չգիտեն ինչ անեն և ում դիմեն, քանի որ պետական պատասխանատուների կողմից ոչ մի արձագանք գոյություն չունի։ Կայքի տեղական աղբյուրը հայտնում է, որ այս պահին Ալավերդիում մարդիկ վրդովված են և պատրաստվում են ճանապարհ փակել, որպեսզի մարզպետը և կառավարության ներկայացուցիչները ներկայանան և տեղում ծանոթանան բնության պատճառած վնասների չափերին։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular