ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Երևանի ընտրություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի օր շարունակ ստանալու է Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվող քաղաքական ուժերի ընտրական ցուցակներն ու մասնակցութան հայտերը։

ԿԸՀ-ն երեկ հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության ներկայացուցիչների, ներկայացրել, թե ինչպես են իրականացվելու ընտրությունների առաջադրումները։ Այս պահին գրեթե մեկ տասնյակ քաղաքական ուժեր են հայտարարել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին, սակայն ընդամենը հատուկենտ քաղաքական կուսակցություններ են հստակ հաստատել, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին։

Այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չկա խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մասնակցության հնարավորության մասին։ Մամուլն էլ տեղեկություններ է տարածել, որ ընտրություններին չի մասնակցելու «Հայրենիք» կուսակցությունն՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։

Մի շարք թեկնածուներ, որոնք կարող էին բավականին լուրջ մրցակցություն ապահովել գործող վարչախմբին, ամենայն հավանականությամբ չեն էլ առաջադրվի։ Արդյոք ընդդիմությունը կպաշտպանի մեկ կամ մի քանի անցողիկ թեկնածուների՝ փաշինյանական իշխանությանը պարտության մատնելու համար, դեռևս վաղ է խոսել։ Առաջադրվելու հնարավորության մասին հայտարարած ուժերի մեծ մասը կամ գործող իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող քաղաքական միավորներն են, կամ էլ այնպիսի ուժեր, որոնք պարզապես առաջադրվում են ջուր պղտորելու համար։

Ընդդիմադիր կուսակցություններից թերևս միայն «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որն իրական շանսեր ունի լուրջ մրցակցություն ապահովելու և բարդացնելու գործող իշխանությունների կյանքը։ Արդյոք ընդդիմությունը կհամաձայնվի համախմբվել «Ապրելու երկիր» կուսակցության շուրջ, դեռևս վաղ է խոսել։

Նարինե Ռամազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular