ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է ահաբեկումները, իսկ Փաշինյանն աջակցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում երկու արցախցիների է առևանգել և նրանց դեմ քրեական գործեր հարուցել։ Առաջին դեպքը Վագիֆ Խաչատրյանի հետ կատարվածն էր, նրան հենց «Կարմիր խաչի» մեքենայից առևանգել, տեղափոխել են Ադրբեջան և մեղադրել 1991 թվականին իբր ադրբեջանցիների դեմ ռազմական հանցագործություններ կատարելու համար։ Երկրորդն արդեն նախօրեին Ռաշիդ Բեգլարյանի առևանգումն էր ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող Բեգլարյանը մոլորվել և հայտնվել էր Հակարիի կամրջի մոտ, Հին շեն բնակավայրից, որտեղ նա ապրում է Շուշիից տեղահանվելուց հետո։

Ըստ Արցախի դատախազության՝ Բեգլարյանի նկատմամբ դաժան ուժ են գործադրել, ձերբակալել և այժմ էլ կրկին քրեական գործ են հարուցել։ Ադրբեջանն արցախցիներին ահաբեկելու իր շարունակական գործողությունների ընթացքում ոչ մի բանի առջև կանգ չի առնում, ավելին, ըստ տարբեր աղբյուրների՝ նա մի քանի հարյուր արցախցիների ցուցակ է կազմել, որոնց փորձում է ձերբակալել և մեղադրանքներ առաջադրել և բոլոր այդ անձինք արցախյան առաջին պատերազմին մասնակցած արցախցիներ են, որոնք պաշտպանել են իրենց տունը։

Այսպիսի մեթոդներով Աիևը փորձում է ամեն կերպ ազատվել Արցախում հայկական ներկայությունից, պարտադրել արցախցիներին լքել հայրենիքը և հեռանալ, որպեսզի այդ տարածքները մնան Ադրբեջանին։ Արցախի իշխանությունները, յոթամսյա շրջափակումից հուսահատված, այլևս բախել են բոլոր հնարավոր դռները, խնդրել օգնություն ցուցաբերել սովի ճիրաններում հայտնված արցախցիներին, իսկ այդ ընթացքում Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մատը մատին չեն խփում Արցախի՝ պաշարման մեջ գտնվող բնակիչներին աջակցելու համար, ընդհակառակը փաշինյանական վարչախմբի բոլոր գործողություններն ուղղված են հայերի դեմ։ Նախօրեին էլ ևս մեկ սփյուռքահայի, երիտասարդ մի աղջկա թույլ չեն տվել Զվարթնոցից մուտք գործել Հայաստանի տարածք, խլել են անձնագիրը, հետադարձ տոմս ձևակերպելու և նրան Հայաստանից արտաքսելու համար։

Սա արդեն որերորդ դեպքն է և հիմնականում նման հետապնդումներ իրականացնում են այն անձանց նկատմամբ, ովքեր երբևիցե Սփյուռքում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականության վերաբերյալ։ Ըստ էության՝ Հայաստանի դեմ այժմ պայքարում են ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամիները։ 

Ալվինա Եդիգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular