ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ցավալի զիջումների է մղում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ն ցավալի զիջումների է մղում Հայաստանին։ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է, թե՝ որպեսզի խաղաղությունը հասանելի լինի, երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների։ «Այդ պատճառով պետքարտուղարը շարունակել է խոսել, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, խրախուսել նրանց գնալ զիջումների, որպեսզի կարողանան համաձայնության գալ»,- ասել է Միլլերը։

Թե ի՞նչ բարդ զիջումների մասին է խոսում Միլլերը, որևէ կերպ չի բարձրաձայնվում։ Հաջորդ շաբաթ տարածաշրջան է այցելելու ԱՄՆ պետդեպի Կովկասի հարցերով բանակցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Լուիս Բոնոն, որն էլ բանակցություններ է վարելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Ամերիկյան կողմի վերջին օրերի ակտիվությունը վկայում է, որ նրանք փորձում են Հայաստանին պարտադրել զիջումներ։

Ըստ էության 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն որևէ զիջման, կամ փոխզիջման մասին չի խոսել, այլև շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը, արդեն 7 ամսից ավելի անտանելի իրավիճակ է ստեղծել Արցախում, տոտալ շրջափակման ենթարկելով, վերջին օրերին էլ սկսել է առևանգել Արցախի բնակիչներին։

Օրեր առաջ առևանգել էին Վագիֆ Խաչատրյանին, իսկ երեկ էլ մոլորված Ռաշիդ Բեգլարյանին։ Ուստի և ամերիկյան կողմի այս ակնարկը վկայում է, որ նրանք զիջումներ ակնկալում են Հայաստանից, առանց այն էլ մեր երկիրը հնարավոր ամեն ինչ զիջել է, մնացել է միայն թերևս Նիկոլ Փաշինյանին զիջել։ Դեմ չենք, եթե միայն դա զիջելով հնարավոր լինի կարգավորել, սակայն, ըստ էության Ադրբեջանն այլ բան է ցանկանում, իսկ Փաշինյանի արևմտյան տերերը նրան պարտադրում են նոր զիջումներ անել Հայաստանի և Արցախի հաշվին։ Ի վերջո ցանկացած նման ցավոտ զիջում վերջնարդյունքում լրջագույն խնդիրներ է հարուցելու հենց Հայստանի և Արցախի համար։

Աղավնի Բաղդասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular